News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանում պոչամբարների անվտանգության հետ կապված կա օրենսդրություն, ընթացակարգը սահմանված է, բայց բոլոր պոչամբարների անվտանգության առաջին պատասխանատուն տնտեսվարողն է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, օրենսդրությամբ, առաջին փուլում ՇՄԱԳ-ի միջոցով ուսումնասիրվում է, հետագայում ԱԻՆ-ն ունի տեխնիկական անվտանգության գործընթաց, որն ավելի ընդհանրական է:

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարին, նա նշեց, որ այդ խողովակաշարը կառուցվել է ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ որոշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պոչերը տասնյակ կմ-ով խողովակներով տեղափոխվում են Արծվանիկի պոչամբար:

Նախարարը նշեց, որ հանքարդյունաբերող ընկերությունները իրենց նախարարության նկատմամբ ունեն պարտավորություններ. «Մեր հանդեպ պարտավորություններ ունեն, որ աղտոտում չլինի, չափաքանակներից ավելի ջրառ չլինի: Բայց քանի որ կարգավորումները մեծ մասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, ծիծաղելի ցածր են եղել, շատ դեպքերում շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, եւ եթե լինի վթար, վճարել այդ վթարի 500-600 հազար դրամը  եւ չանհանգստանալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում ինչպիսի՞ն կլինեն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետեւանքները. հարցազրույց
Նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը արդյոք բավարար աստիճանով քննարկվե՞լ է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ…
Հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է. ՊԵԿ
Մենք հավատում ենք մեր ապագային, մենք վճարում ենք հարկերը...
Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
2020-ին Երեւանի բյուջեի մուտքերը 25 մլրդ դրամով ավել կլինեն. լայնածավալ սոցիալական բնակարանաշինություն է նախատեսվում
2020 թվականի Երեւանի բյուջեն այս տարվա բյուջեի նկատմամբ առանձնակի մեծ աճով է առանձնանում...
«Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին. ՀՅԴ
Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի պատասխանատու նախարարությունը զբաղվածության պետական աջակցության...
Շուտով կբախվենք խնդրի, երբ այգիները կոչնչանան, գինեգործությունն անկում կապրի. Ավագ Հարությունյան
Մենք չունենք այն նյութական ռեսուրսները, որ կարողանանք տրամադրել գյուղացիներին, ինչպես եվրոպական երկրների կառավարությունն է տրամադրում իրենց ժողովրդին…
Ֆոտոռեպորտաժներ