News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում բնակվող Չիլինգարյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրում:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի նման, Պառավաքարը եւս հաճախակի գնդակոծությունների է ենթարկվել: Բնակավայրում կան հակառակորդի «ձեռագրից» տուժած կամ կիսակառույցից այդպես էլ ավարտուն տեսք չստացած շինություններ: Չիլինգարյանների տունը դրանցից մեկն է: Շենքի մի մասը քանդվում է հին լինելու պատճառով, իսկ մյուս՝ նոր հատվածը կիսակառույց է մնացել:

83-ամյա Հրաչյա Չիլինգարյանը տան շինարարությունը նախաձեռնել է տարիներ առաջ՝ ձգտելով շենքի պայմանները հարմարեցնել ընտանիքի կարիքներին: Սկսած գործը, սակայն 90-ականներին ընդհատվել է պատերազմի, իսկ ավելի ուշ՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Տարեց տանտերը մտահոգված է զավակների ապագայով. սահմանին ապրելու կենսափորձը հուշում է, որ հողին տեր լինելու համար կամքը կարեւոր, բայց բավարար պայման չէ:

Հոր գործն ավարտին հասցնելու պատասխանատվությունը ստանձնել է կրտսեր որդին՝ Հակոբը: Երկու անգամ ստացած վարկով, նրան հաջողվել է պահպանել ունեցածն ու տանիք կառուցել: Ավելին անել չի հաջողվել, սակայն հայրական տունը շեն պահելու՝ Հակոբի նպատակը հաստատուն է:

«Ունեմ երազանքներ: Դրանիցի առաջինը կատարվել է. ամուսնացել եմ, ունեմ լավ կին: Այժմ երազում եմ զավակ ունենալու, հետո՝ կմտածեմ տունը վերջնականապես կառուցելու մասին: Գիտեմ, որ ընտանիքս պահելու համար շատ ջանքեր պիտի գործադրեմ: Ստիպված եմ լինելու ավելի երկար՝ մինչեւ երեկո աշխատել: Կնոջս հետ զբաղվում ենք հողագործությամբ: Մնալու ենք Պառավաքարում. hայրական տունը թողնել եւ ուրիշ տեղ ապրել չեմ ուզում»,-ասել է Չիլինգարյանների կրտսեր որդին՝ Հակոբը:

«Ամուսնացել ենք մեկուկես տարի առաջ, բայց երեխա ունենալու մասին դեռ չենք մտածում. տան պայմանների բարելավման խնդիր պետք է լուծվի: Ուզում ենք, որպեսզի մեր երեխան մեծանա նորմալ պայմաններում: Երազում եմ ապրել գեղեցիկ տան մեջ եւ ունենալ շատ զավակներ», - ասել է Հակոբի կինը՝ Լիանա Մանուչարյանը:

Ընթացիկ տարին նորաստեղծ ընտանիքի համար հաջողվածներից է լինելու. մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվի տարիների՝ նրանց երազանքը: Ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրում: Տարիների գործընկերները կարեւոր են համարում հեռավոր մարզերում եւ հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներին աջակցելը:

«Ինձ ոգեւորում է այն փաստը, որ սահմանին ապրող ընտանիքը, անկախ դժվարություններից եւ ունեցած խնդրից՝ ձգտում է մնալ իր ծննդավայրում ու շենացնել հայրենի հողը: Դա եւ՛ ուժեղ կամքի, եւ՛ անմնացորդ նվիրման հրաշալի օրինակ է: Այս ընտանիքին ուզում եմ տեղեկացնել, որ իրենց երազանքներն իրականանալու են, պարզապես խախտվելու է դրանց հերթականությունը. տան երազանքն իրականություն կդառնա ավելի վաղ, ու նրանք կմտածեն մյուս երազանքի՝ զավակներ ունենալու մասին: Ուրախ եմ, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ համագործակցությամբ աջակցելու ենք ձեզ: Գուցե, աշխատանքային հագեցած ժամանակացույցի պատճառով չկարողանանք մասնակցել տան շինարարությանը, սակայն ձեզ հետ ենք», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանամերձ Պառավաքարում, Չիլինգարյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում ընդգրկված հինգ ընտանիքներից մեկն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին
Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է…
Ծառատունկ՝ Վայոց Ձորում. տեղադրել են մարդկանց եւ կենդանիների համար անվտանգ, շարժական «էլեկտրական հովիվներ»
Տնկվող վայրի ծառատեսակները՝ տանձենին, նշենին եւ փշատենին, աճեցված են Հայաստանի համար բոլորովին նոր, փորձարարական տեխնոլոգիայով...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC–ը երկամյա ծրագրով լուծել են սահմանամերձ Գնիշիկի համայնքի ոռոգման ջրի խնդիրը
2019թ.-ին, Գնիշիկի հանդիպակաց լեռան ստորոտում կառուցվել է 500մ երկարությամբ նոր ջրատար․․․
«ՄՏՍ TV» բջջային նոր հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Շանթ» ՀԸ-ի համագործակցությամբ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը...
30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է
Փորձել նկարագրել, թե ինչքան մեծ է ուրախությունս՝ կնշանակի ոչինչ չասել...
«Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի օրերին Կովկասյան հովազը «կզբոսնի» մայրաքաղաքի փողոցներում
Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երեւանում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով…
Ֆոտոռեպորտաժներ