News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Կառավարության բակում ընթացող ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի ժամանակ մի քաղաքացու ոստիկանները բերման ենթարկեցին։ Ոստիկանները ասացին, որ նրա գործողությունները օրինաչափ չեն, որին ի պատասխան՝ քաղաքացին ասաց. «Արա ասելու համար ինձ բաժի՞ն ես ուզում տանել. տաքսու վարորդ եմ։ Ոչ մեկ չի կարող իրեն սխալ պահի, հատկապես, երբ պագոններ է հագնում»։

Հարցին՝ ինչ պատճառով են իրեն ոստիկանական բաժին տանում քաղաքացին ասաց, որ չգիտի։

Ակցիայի կազմակերպիչ «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ քաղաքացին փորձում էր սադրել, նպատակ ուներ ակցիայի ընթացքը խանգարել, այդ պատճառով էլ նրան բերման ենթարկեցին.

«Մենք այստեղ ակցիա էին իրականացնում, եւ քաղաքացին կանգնած էր հանգիստ, հետո ինչ-որ քաշքշուկ տեղի ունեցավ եւ միանգամից բոլոր ոստիկանները շրջափակեցին այդ երիտասարդին»։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ առաջին անգամը չէ, երբ ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարի ժամանակ խոչընդոտներ են տեղի ունենում. «Ամեն ինչ արվում է, որ շեղվի բուն թեման։ Երիտասարդը մոտեցավ մեր ակցիայի ժամանակ, ոստիկանը նրան զգուշացրեց, որ ցույց են անում մարդիկ։ Երբ սկսեցին բարձր խոսել միմյանց հետ, պարզ դարձավ, որ ոստիկանը չի ուզում գնալ սադրանքի։ Հետո նա ագրեսիվ վարք էր ցուցաբերում, եւ նրան տարան բաժին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացին կանացի բարձրակրունկ կոշիկներ է գողացել
Ոստիկանները նրա տանը ավելի քան 180 զույգ բարձրակրունկ կոշիկ են հայտնաբերել...
Ամերիկացի օդաչուին 300 հազար դոլար փոխհատուցում են վճարել անհեթեթ մեղադրանքների պատճառով
Դենվերը համաձայնել է 300 հազար դոլար վճարել ամերիկացի օդաչուին...
ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է. ոստիկանության պարզաբանումը
Առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը և հայտնել, որ այն գտել է …
Օդանավակայանի տարածքից պարբերաբար դիզվառելիք է գողացել. ի վերջո նրան գտել են
Բացահայտվել է դիզելային վառելիքի գողության դեպք...
Արա Վարդանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը կլինի վաղը
Քննությունը 2 անգամ հետաձգվել է․․․
Դատապարտյալի համար բերված հանձնուքում կասկածելի սուրճ է եղել. մարիխուանա են գտել
Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն...