News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 05
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կազմակերպած մամուլի ասուլիսին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ տպավորություն է, թե երկրի կյանքը պտտվում է Բալասանյանի հնչեցրած «անհեթեթ» օրակարգի շուրջ: Ընդ որում, Քոչարյանը նշեց, որ իրենք Բալասանյանին չեն կանչի 2016-ի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողով, «քանի որ Վիտալի Բալասանյանն այդ օրերին չէր կարող որեւէ որոշում կայացնել, քանի որ համապատասխան պաշտոն եւ իրավասություններ չուներ»: «Նա բանակի կառավարման համակարգում ներառված չէր, քանի որ վաղուց զորացրվել էր եւ ստացել ԱԽ քարտուղարի պաշտոնն արդեն 2016-ի ապրիլի իրադարձություններից հետո»,- նշեց հանձնաժողովի նախագահը:   

Նա նաեւ քննադատեց Բալասանյանի այն հայտարարությունը, թե նա այդ օրերին աջակցել է բանակին եւ նույնիսկ մասնակցել ուժերի տեղաբաշխման եւ հակառակորդի դիրքերի եւ մարտական հաշվարկների ուղղությամբ հարվածներ հասնելու հարցով որոշումների կայացմանը: «Այդ օրերին բոլորն էին աջակցում առաջնագծում մեր զինվորներին: Սակայն ոչ ոք իրեն չէր գովաբանում: Ես չեմ պատկերացնում, որ մի մարդ, որը լքել է բանակը, կարող է հրամաններ տալ բանակային կառույցներին, եւ որ այդ հրամանները կատարվեն: Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված կորպուսի հրամանատարը: Վիտալի Բալասանյանի խոսքերից ստացվում է, որ մենք այդ օրերին բանակ ընդհանրապես չենք ունեցել»,- դժգոհեց Անդրանիկ Քոչարյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1700 կրակոց. Արցախի ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար...
Ակնհայտ է, որ օրեր շարունակ դիպուկահար խմբերը փորձել են մեզ կորուստ հասցնել. Տիգրան Աբրահամյան
Ցավոք այսօր զոհ ունեցանք...
Արցախում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է շուրջ 2300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն…
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը ավելի քան 500 անգամ` արձակելով շուրջ 6000 կրակոց
Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին` ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են…
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 2000 կրակոց. Արցախի ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն...
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 700 կրակոց. Արցախի Պն
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց...
Ամենաշատ