News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Չինաստանը կոչ է արել օտարերկրյա պետություններին չմիջամտել իր գործերին այն բանից հետո, երբ նորվեգացի քաղաքական գործիչն առաջարկել է 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել «Հոնկոնգի ժողովրդին» տեղեկացնում է AFP-ն։

«Հոնկոնգի գործերը Չինաստանի ներքին գործն են, եւ ոչ մի օտարերկրյա կառավարություն կամ անձ իրավունք չունի միջամտելու»,- ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ջեն Շուանը մամուլի ասուլիսում։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ կոչ է արել «համապատասխան մարդկանց օբյեկտիվ», ինչպես նաեւ «զգույշ» լինել։

Ավելի վաղ Նորվեգիայի խորհրդարանի անդամ Գուրի Մելբին ասել էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել «Հոնկոնգի ժողովրդին, որն ամեն օր վտանգում է կյանքն ու անվտանգությունը, որպեսզի պաշտպանի խոսքի ազատությունն ու դեմոկրատիայի հիմքերը»։

Հիշեցնենք, որ Հոնկոնգում, որը Չինաստանի կիսաինքնավար տարածքն է, երկար ժամանակ տեղի են ունենում անկարգություններ եւ բախումներ ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ, որոնք առաջ են եկել քաղաքի կառավարության որոշմամբ՝ մայրցամաք արտահանձնել այն մարդկանց, ովքեր ծանր հանցանքներ են կատարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ