News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Կառավարությունը հանձնարարել է Սեւանա լճի ափամերձ երեք մեծ քաղաքներում մաքրման աշխատանքներն իրականացնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս տարի մաքրման ենթակա անտառամերձ տարածքի ծավալը մեծացվել է. «2020 թվականի բյուջեում մի քանի անգամ ավելի շատ գումարներ են դրվել մաքրման համար: Հրավիրել ենք միջազգային փորձագետների, որոնք որոշակի լուծումներ են առաջարկել: Ակադեմիային է գումար հատկացվել, որ մաքրման տարբերակ ներկայացվի: Փորձաքննությունների մասին օրենքի վերանայումից հետո հայտարարություն կարվի, որ Սեւանին հարակից տարածքների բոլոր ռեստորաններին կտրվի ժամանակ, որը կլինի մինչեւ սեզոնի սկիզբը, որպեսզի բոլորը տեղադրեն մաքրման կայաններ»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է լճի ծաղկմանը, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ միջազգային փորձագետները որպես պատճառ նշել են օրգանական նյութերի, ֆոսֆորային նյութերի մուտքը, որը գալիս է համայնքներից, գյուղատնտեսությունից, անտառամերձ շերտից, ռեստորանային համալիրներից:

«Սեւանի խնդրի լուծումը կեղտաջրերի մուտքի նվազեցումն է եւ մակարդակի բարձրացումը»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ