News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշում կայացրեց 2019-ի պետական բյուջեով համայնքների համար արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարաններին բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել  403,434.9 հազար դրամ:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում մոտ 1,163 մլրդ դրամ, որից ՀՀ բյուջեից համաֆինանսավորման մասը կազմում է մոտ 403 մլն դրամ:

Նա ընդգծեց, որ հաճախ առկա միջոցները եւ ծրագրերը կատարելու կարողությունները իրար չեն համընկնում. «Այսինքն լինում են դեպքեր, որ ՀՀ կառավարության տրամադրած դրամական միջոցների պայմաններում մրցույթ է հայտարարվում, բայց ոչ մեկը մրցույթին չի մասնակցում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ժպիտով նկատեց. «Դե բոլոր կազմակերպություններին զբաղեցրել ենք տարբեր պատվերներով, էլ մնացե՞լ են, որ մասնակցեն: Օրինակ ճանապարհաշինությունում ռեալ այդ վիճակն է, բոլոր ընկերություններն այնքան պատվեր ունեն, որ..»:

Փաշինյանը դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալին ասաց. «Սադրեցիք, որ սա պատմեմ: Դուք գիտեք, որ ինքը երկար տարիներ զբաղվում է ԱԱԾ տնտեսական բլորկով՝ շինարարություն, վերանորոգում: վերջին անգամ ասում էր, որ այս տարի խնդիր ունի, որ իր ավանդական պարտնյորները հրաժարվում են նոր գործեր վերցնել, որովհետեւ ասում են՝ այնքան գործ ունենք, որ նորը չենք կարող վերցնել: Սա լավ նորություն է եւ ես հույս ունեմ, որ այս տեմպը կպահենք: Այդ ընկերությունները իրենց ծավալները հաջորդ տարի կընդլայնեն, որ կարողանան այդ պատվերները իրենց վրա վերցնել: Մենք այսօր ճանապարհաշինության ոլորտում աշխատուժի ներգրավման խնդիր ունենք, շինարարության ոլորտում, գյուղատնտեսության մեջ աշխատուժի ներգրավման խնդիր ունենք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում պետք է ապահովել որակ:

«Անորակ աշխատանքի համար ուղղակի չենք վճարելու»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչին ներկայացրել է տուրիզմի հեռանկարները
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գերակայություն համարվող ոլորտներում զարգացման հնարավորությունների մասին եւ քննարկել առաջիկա անելիքները...
Հայաստանում մտադիր են խստացնել ջրօգտագործողների միության ղեկավարների համար պահանջները
Նշենք, որ նույն պահանջները կիրառվում են նաեւ անձանց նկատմամբ, որոնք մտադիր են ջրային տնտեսության միության նախագահի պաշտոն զբաղեցնել...
ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու առաջարկը
Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթը ենթադրում է Հայաստանի Ջրի ազգային խորհրդի լուծարում...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Հայաստանում համայնքների բոլոր ղեկավարներին կհարկադրեն հայտարարագրել իրենց ունեցվածքը
Նախատեսվում է, որպեսզի 15 հազարից ոչ պակաս բնակչություն ունեցող համայնքների բոլոր ղեկավարները հայտարարագրեն իրենց ունեցվածքը...
2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ. ՊԵԿ
Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս, հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները...
Ֆոտոռեպորտաժներ