News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանում ԼԳԲՏ-ի քարոզ իրականացվի, որ Հայաստանում հասարակ քաղաքացին վախենա փողոցում ման գալ, իսկ տրանսգենդերները գան ու «շայկաներով» ման գան, ինչ-որ ծառայություններ մատուցեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը։ Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի բակում։

«Մենք ականատեղ եղանք, որ Կառավարության շենքի մոտ, մի քանի օր առաջ տրանսգենդերները ինչպես են հաճախորդների սպասարկում, որը մեզ համար անընդունելի է։ Հայաստանում արդեն սովորական քաղաքացիների համար տեղաշարժվելը վտանգավոր է դարձել։ Մենք տեսել ենք, թե ինչպես է տրանսգենդերը ԱԺ ամբիոնից ելույթ ունենում, մինչդեռ այլ քաղաքացիներ այդ հնարավորությունը չեն ստանում։ Տեսել ենք, թե ինչպես են տրանսգենդերները մտնում ոստիկանություն՝ ծեծկռտուք անում»,- ասաց Մարինա Խաչատրյանը։

Ակցիայի մասնակից Նարեկ Սարգսյանը պատմեց, որ մի քանի օր առաջ Հանրապետության հրապարակում տեսել է մի քանի տրանսգենդերի եւ մտածել է, թե աղջիկներ են.

«Երբ տաքսիով անցնում էի, տեսա նրանց եւ մտածեցի, թե սովորական աղջիկներ են, ուզեցի նրանց սաստեմ։ Մոտեցա իրենց ու հասկացա, որ տրանսգենդերի եմ մոտենում։ Նախկինները թույլ չէին տա, որ տրանսգենդերը գար հրապարակում մարմնավաճառությամբ զբաղվեր։ Եթե ինչ-որ մեկը չի միանում այս քարոզին, ուրեմն աջակցում է դրան։ Մենք չենք պայքարում ԼԳԲՏ անձանց դեմ, իրենց հիվանդ եմ համարում եւ հիվանդների դեմ մենք չենք պայքարում։ Մենք չենք պատրաստվում ծեծել կամ ուժ կիրառել, քանի որ դրանց ուզածն էլ հենց դա է։ Նրանց ուզածն է, որ իրենց ծեծենք, Հայաստանը խայտառակ լինի Եվրոպայի առաջ, ու գլուխը կախ ստիպված ընդունի Ստմաբուլյան կոնվենցիան։ Ես Ստմաբուլյան կոնվենցիայի առաջ այդ կարմիր գորգը չեմ փռելու»։

Մարինա Խաչատրյանն ասաց, որ նախկինում էլ են միասեռականներ եղել Հայաստանում, սակայն նրանց վերաբերյալ որեւէ քարոզ չի իրականացվել, իսկ հիմա կա քարոզ.

«Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա այս քարոզի համար, ինքն է պատասխանատու, ինքն է թույլ տվել, որ այս համայնքն ու խմբակները ներմուծվեն Հայաստան, բավականին ակտիվ եւ ընդլայնված գործողություններ իրականացնեն մեր երկրում։ Միասեռականներ նախկինում էլ են եղել, բայց քարոզ չի եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ