News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ես զինվորական եմ, ոնց կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե հե՞շտ համաձայնեց գալ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:

Նա հրաժարվում էր լրագրողների հարցերին պատասխանելուց, անընդհատ նշելով՝ «Հանձնաժողովից կհարցնեք»: Իսկ լրագրողները, մասնավորապես, հացրոնւմ էին՝ ունե՞ք ասելու նորությունների ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո ձեզ ազատեցին աշխատանքից, դուք ապրիլյան պատերազմից առաջ նախապես հետախուզական տվյալներ հաղորդե՞լ եք, որոնց լուրջ չեն մոտեցել:

Արշակ կարապետյանը բոլոր հարցերին պատասխանում էր. «Իմ այն ժամանակվա ղեկավարությանը հարցրեք», «Ես չեմ կարծում, որ պետք է դա մեկնաբանեմ», «Մասնագիտորեն կարծում եմ, որ ճիշտ չի հարցերի պատասխանելը»:

Հարցին, թե ասելիք ունե՞ք հանձնաժողովին, որոնք մինչ օրս չի ասվելմ, նա պատասխանեց. «Հանձնաժողովի հարցերից է կախված»:

Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ իր մեղավորությունը տեսնում է, հարցին էլ արձագանքեց. «Ռազմական տեսակետից մեղավորությունը պարզելը նման հանձնաժողովի գործն է, դրա համար էլ այդ հանձնաժողովը ստեղծվել է»:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր, նա աշխատանքից  ազատվել է ապրիլյան պատերազմից հետո: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ