News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հետեւել է 384․3 կմ երկարությամբ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման եւ միջին նորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են 8 շինարարական կազմակերպությունների կողմից։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը փոխնախարար Բագրատ Բադալյանի եւ ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է պետական ֆինանսավորմամբ վերականգնվող մայրուղու մի շարք շինարարական տեղամասերում իրականացող աշխատանքների ընթացքը, ուսումնասիրել արված հողային աշխատանքները, ջրահեռացման համակարգերի եւ անվտանգության էլեմենտների տեղադրումը, ճանապարհային հիմքային շերտի եւ նոր պատվածքի անցկացումը:

Խնդրահարույց տեղամասերում կապալառուների հետ քննարկվել են հնարավոր օպերատիվ լուծումները եւ առաջիկա անելիքները։

Ներկայումս ընթանում են եւ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվեն Մ2 միջպետական ճանապարհին հիմնանորոգման աշխատանքները 15․75 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում ( կմ126+100-կմ131+500, կմ139+000-կմ142+000, կմ248+000-կմ254+000, կմ278+400-կմ279+727)

Ավարտական փուլում են մայրուղու միջին նորոգման աշխատանքները 29,2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում (կմ174+100-կմ182+532, կմ190+000-կմ196+000, կմ204+400-կմ219+800):

Նշված հատվածներում նախարար Սուրեն Պապիկյանը կապալառուներին եւ ոլորտի պատասխանատուներին հորդորել է շարունակել աշխատանքերը որակական չափանիշներին համապատասխան եւ պահպանել շինարարության բարձր տեմպերը մինչեւ սահմանված ժամկետների ավարտը։

Պարույր Սեւակ համայնքից մինչեւ Երասխ (Մ2 կմ 65+350-կմ77+350) 12 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը նկատել է կատարված աշխատանքների որակական առաջընթացը։ Տվյալ հատվածում հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին, սակայն ընկերության ներկայացուցիչների խոսքերով ճանապարհի ասֆալտապատումը հնարավոր կլինի ավարտել նախատեսված ժամկետից շուտ՝ այս տարի։

Նույն ժամկետներում նախատեսվում է ավարտին հասցնել նաեւ Մ2 (կմ126+100-կմ131+500) Չիվա-Արենի ճանապարհահատվածում ընթացող հիմնանորոգման աշխատանքները, որոնք դիտարկելիս կապալառու «Խաչհար» ՍՊԸ-ի կողմից բարձրաձայնվել են շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Նախարարը պատասխանատուներին հորդորել է առանձնակի ուշադրություն դարձնել ջրահեռացման համակարգի կառուցման եւ հիմքային շերտի ամրությունն ապահովելու վրա եւ հույս հայտնել, որ եղանակային բարենպաստ պայմանների առկայությունը թույլ կտա այս հատվածում եւս աշխատանքներն ավարտել պլանավորվածից շուտ։

2020թ․ շահագործման ենթակա ճանապարհահատվածներից Քաջարանից Մեղրի տանող 9,5 կմ երկարությամբ Մ2 կմ354+520 –կմ 364+000 հատվածի վերին ծածկի ասֆալատապատումը եւս կիրականացվի այս տարի։

Նշենք, որ արդեն իսկ ավարտված են 8.2կմ երկարությամբ Սիսիան-Գորիս (Մ2 կմ219+800-կմ228+000 հատվածի) միջին նորոգման աշխատանքները եւ Մ-17, Մ-2-Կապան-Ծավ-Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ եւ 28-րդ կմ-ում սողանքային հատվածի վերականգնման աշխատանքները։

Այցի ընթացքում նախանշվել են եւ դիտարկվել են նաեւ այն ճանապարհահատվածները, որոնք ընդգրկվելու են 2020թ․ ճանապարհաշինական ծրագրերում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով...
Իշխանությունը խոստանում է եւս մեկ մետրոյի կայարան կառուցել, որը լինելու է «Փեթակ»-ի եւ «Սուրմալու»-ի տարածքում. «Լույս»
Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած 5-ամյա ծրագրում ոչ մի բան չկա գրված նոր վերելակների մասին...
Ռամզան Քադիրովն առաջարկում է Չեչնիայից Վրաստան ճանապարհ բացել
Քադիրովն առաջարկում է իր երկրից դեպի Վրաստան ճանապարհ բացել...
Արարատի մարզում ասֆալտապատվում է ևս 4 ճանապարհ. Արարատի մարզպետ (ֆոտո)
Ուրախ եմ հայտնել, որ այստեղ արդեն իրականացվում են վերջին աշխատանքները...
«Սպայկա» ընկերությունը դիմել է ԵՏՀ «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով
Այս դեպքում գլխավոր խնդիրը պանրի ծագումն է, դրա համար անհրաժեշտ է ստանալ ռուսական կողմի եզրակացությունը եւ հասկանալ…
Լարսի ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բացվել է բոլոր մեքենաների համար
Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության…
Ամենաշատ