News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, «ԿԱՄԱԶ»-ը բարձված է եղել մեծ խողովակներով: Բախման հետեւանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի մասը ընկել է գազատար խողովակի վրա, մի մասն էլ լցվել է գետը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, որոնք իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ КамАЗ -ից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների ժամանելը, КамАЗ -ի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիր քաղաքի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական…
27-ամյա որդին 1 տարի շարունակ պարբերաբար հափշտակել է մոր փողերը
Հանցագործության մասին ընդունվել է հաղորդում...
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. նա մահացել է
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ…
Այգեհովիտ գյուղի «Վարդի թաղ» կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի ժամանումը...
Դատարանը Վարդան Օսկանյանի որդուն սնանկ ճանաչեց եւ արգելանք դրեց նրա գույքի վրա
Պարտապանի պարտքը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է՝ 235.758,98 ԱՄՆ դոլար եւ 1.010.560,20 ՀՀ դրամ, որից վարկի մնացորդը՝ 191.867,54 ԱՄՆ դոլար…
Պատրաստվում էին գողանալ 40 գլուխ ոչխար, մինչդեռ ոստիկաններն արդեն պատրաստ սպասում էին
Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ էին ստացվել...