News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Facebook-ում եւ այն վերնագրել. «Ոգեւորող վիճակագրություն»:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչպես տեղեկացրել էի, հոկտեմբերի 15-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ երեկվանից էլ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձնական ծրագիր սկսեցինք՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը պատվիրակելով մասնավոր ընկերությանը:

Հիմա վիճակագրություն ներկայացնեմ, որից կկարողանանք հետեւություն անել:

«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ. 2019 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ, նրանցից 367-ն էլ օգտվել է սննդից, այն դեպքում, երբ մինչեւ այս ծրագրի մեկնարկը, օրինակ՝ հոկտեմբերի 14-ին, ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սննդից օգտվել էր 300 անձ:

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է 708 անձ. նրանցից 654-ը երեկ՝ ծրագրի մեկնարկի օրը, օգտվել է նախաճաշից, իսկ ճաշից օգտվողների թիվն ավելի մեծ է եղել՝ 695: Կրկին համեմատության համար նշեմ, որ հոկտեմբերի 14-ին, երբ դեռ ծրագիրը չէր մեկնարկել, եւ սնունդը տրամադրվում էր ՔԿՀ-ի կողմից, սննդից օգտվել էր 550 անձ:

Հուսամ, այս ծրագիրը կնպաստի հանձնուքների թվի նվազմանն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթեւացմանը»:

Նախարարը նաեւ լուսանկար է հրապարել եւ գրել. «Մեզ նույնիսկ «սպառնում» են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մտել է դեղատուն, դանակով սպառնացել աշխատակցուհուն եւ հափշտակել փողերը. բացահայտում
Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ…
Գուգարքում սկսված ապօրինի ծառահատումն ավարտվեց Սպիտակում. ինչ է ասել մանթաշցին
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններին 30-ամյա մանթաշցին բացատրություն է տվել...
Հասցրել է մոտ մեկ տասնյակ գողություն ու գողության փորձ կատարել. ի վերջո գտել են «հերոսին»
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր…
Գյումրիում ձախորդ գողը բռնվել է պատուհանից դուրս գալիս. «մտա գներս, բայց բան չեմ գողացել»
Նա հայտնել է, որ նշված հասցե մուտք է գործել գողության նպատակով...
Ակումբում գողացել էին երիտասարդ կնոջ պայուսակը. ոստիկանները բացահայտեցին գողությունը
Նոյեմբերի 1-ին ակումբներից մեկում գողացել էին 31-ամյա կնոջ պայուսակը, որի մեջ եղել էր վեց հազար ռուբլի, 10 եվրո, 15 հազար դրամ, նույնականացման, զեղչի, բանկային քարտեր եւ երկու դրամապանակ...
Վթարի վայրից զենքեր են հայտնաբերվել. վարորդը մահացել է հիվանդանոցում
Նախապատրաստվում են նյութեր...