News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում եւ արտադրում է օլիգարխիկ համակարգ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2020 թվականի բյուջեի նախագծով կառավարության այն կանխատեսումը, որ տնտեսական աճը լինելու է 4.9 տոկոս, ինչն ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներին, Բագրատյանը պատասխանեց. «Այդ բյուջեի նախագիծը, ինձ հասած տեղեկություններով, դեռ կառավարությունից դուրս չի եկել եւ ԱԺ չի գնացել, որովհետեւ հնարավոր է՝ մենք հիմա քննարկենք 4.9 տոկոսը, վաղը մեզ արձագանքեն՝ այ, անտեղյակնե՛ր, 4.9 չէ, 9.9 է: Այո՛, կառավարությունում քննարկվել եւ քննարկվում է մի նախագիծ, որտեղ գրված է 4.9 տոկոս, բայց կրկնում եմ՝ թուղթը քննարկման փուլում է:

Այնուամենայնիվ, 4.9-ը նշանակում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ասում էր՝ ՀՆԱ-ն մինչեւ 2050 թվականը 15 անգամ կաճի, եւ երբ նրան հարցրին՝ ինչպե՞ս, նրանց թիմից պատասխանեցին՝ տարեկան 10 տոկոսով... Իշխանության երրորդ տարին է, որ մեր տնտեսական աճը տատանվում է 5 տոկոսի շրջանակներում»:

Բագրատյանը ներկայացրեց, որ իր նշված մոդելի դեպքում պետք է հայտնի մեծահարուստներին խնդրել, որ ներդրումներ կատարեն, օրինակ՝ Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին: Նա նշեց, որ պետք է անցում կատարել ներդրումային մոդելին:

«Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, մատը մատին չի խփել փոփոխություններ անելու համար: Նա չի հասկանում, որ դա պետք է փոխվի: Նրանք թիմ չունեն, եթե ունեն, ուրեմն այդ թիմում գաղափար չկա, ինտելեկտ չկա»,- ասաց նա եւ հավելեց, որ հիմնավոր փոփոխություններ են պետք:

Բագրատյանի խոսքով՝ օրինակ՝ Կենտրոնական բանկը պետք է անընդհատ արժեզրկի դրամը, ստեղծի միլիարդանոց ֆոնդեր, որի հիմքով պետք է սկսի երկիրը կառուցվել: «Մի 2 կմ ճանապարհ են կառուցել, որը ավելի քիչ է, քան նախկինում էր արվում: Նախկինում նոր ճանապարհ է կառուցվել՝ Գորիս-Ստեփանակերտ-Լաչինը, որը 10 անգամ ավելի թանկ է, քան ինչ-որ ճանապարհ վերանորոգելը: Աղմուկ են դրել. ոչինչ չի կառուցվում, ոչ մի արտադրություն չի զարգանում, չեն կողմնորոշվում՝ ինչի վրա կենտրոնանալ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք այս թվի ցածր լինելը կապ ունի կապիտալ ծախսերի ծրագրի 74 տոկոսով ձախողվելու հետ, Բագրատյանը պատասխանեց՝ կապ ունի, բայց խոսքը տարեկան 2-3 միլիարդ դոլար ներդրում անելն է: 

Հարցին, թե նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված, նա պատասխանեց. «Անպայման: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում եւ արտադրում է օլիգարխիկ համակարգ: Եվ եթե այդ մոդելի վրա ենք, ավելի լավ է, որ շատ օլիգարխներ ունենանք: Գոնե նրանք շատ լինեն, որ ՀՆԱ-ն աճի»:

Անդրադառնալով Հայաստանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ստեղծարար մարդու համար պետք է դրախտ դառնա՝ Բագրատյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների Հայաստանում զարգանալը չի կարող հիմք լինել տնտեսության համար, քանի որ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացում չունենք:

«Փաշինյանը դա ասում է, որպեսզի դուր գա լսողին»,- ասաց նա եւ հավելեց՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհից մասնագետներ եկան: «Ձրի, փողը տվել ենք, եկել են: Մեզ չի էլ ասել, թե քանիսի ճանապարհածախսն է վճարել: Սպառման մոդելի վրա դու ինչպե՞ս ես ինովացիոն համակարգ ստեղծում»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք էլ տնտեսությունը չզարգացավ, այնպես էլ հիմա է, որեւէ տարբերություն չկա: 

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ բեռնափոխադրումների ցուցանիշը 54 տոկոսով պակասել է, տնտեսագետը նկատեց՝ սա նշանակում է, որ բլեֆ է այդ տնտեսական աճը: «Պատկերացնո՞ւմ եք, 2 անգամ քիչ բեռ է տեղափոխվել, բայց տնտեսությունն աճել է 7 տոկոսով:

Չեն կարողանում հավելագրումներ կատարել. երկաթգիծը, տրանսպորտային կազմակերպությունները զեկուցել են, որ այդքան բեռ է տեղափոխվել, հիմա իրենք պիտի հարցնեն՝ եթե այսքան բեռ է տեղափոխվել, այս ՀՆԱ-ն ո՞նց աճեց, չեն հարցնում, նրանք թքած ունեն»,- ասաց նա, ապա շարունակեց.

«Երբ մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին, որոնց մասին ինքը դեֆերամբներ էր կարդում ԱԺ-ում, էդ հայտնի սուտասանը հիմա էլ է սուտ ասում: Նույնիսկ հասկացնել տվեց, որ գնա եւ սուտդ շարունակիր: Վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը  ծառայել է չէ՞ համակարգին, ծառայել է երկրորդ նախագահին, երրորդին, ծառայում է Նիկոլ Փաշինյանին նույն ձեւի»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը եւ մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Արա Գալոյան
Դիտարկել ու հնարավորինս համեմատել անմիջական հարեւանների տնտեսական ցուցանիշներ ասածի հետ...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է 2021թ. բյուջետային գործընթացին, ներկայացրել մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը…
Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ. ՀՅԴ-ական տնտեսագետ
Այս մեկը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների փոփոխությունների նախագծերի…
Մոգո ՀԻՄԱ կարճաժամկետ վարկատեսակը այժմ հանդես է գալիս, որպես անջատ վարկային կազմակերպության պրոդուկտ (ֆոտո)
ՀԻՄԱ-ի առաջին մասնաճյուղը բացում է իր դռները այսօր՝ սեպտեմբերի 22-ին Աբովյան 36/3 հասցեում...
Ունենալ 5 մլն բնակչություն, 20-ապատկել ՀՆԱ-ն, նվաճել 25 օլիմպիական ոսկի. Մինչեւ 2050-ը ՀՀ-ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի
Մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա...
Ամենաշատ