News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչկյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ ներկայացրել է Դատական օրենսգրքի փաթեթին առնչվող 5 էական փաստեր, որոնք ի թիվս բազմաթիվ այլ դատողությունների, ուղղակիորեն արձանագրված են Վենետիկի հանձնաժողովի եզրակացության շրջանակներում:

Նա թվարկել է դրանք.

«1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ընդդիմությունը պետք է ունենա կարևորագույն դերակատարում ընդհուպ մինչև Հանձնաժողովի նախագահի պաշտոնում անձանց առաջադրելու ձևաչափով, ինչն արձանագրված չէ նախագծով:

2. Մոտ ապագայում անհրաժեշտ է ուժը կորցրած արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունն ամրագրող դրույթը.

3. Նախագծում կիրառվում են բազմաթիվ անորոշ հասկացություններ, ինչպիսիք են «Դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ», «Դատական իշխանությունը վարկաբեկող», «Կոպիտ անփութություն» բառերի կույտը:

4. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի մասնակցությունը էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում էականորեն խնդրահարույց է շահերի հնարավոր բախման իմաստով:

5. Անհրաժեշտ է հստակորեն որոշակիացնել դատավորների թեկնածուների թեստավորման փուլի իրական նշանակությունը դատավորների նշանակման գործընթացում այնքանով, որքանով գործող կարգավորումը ենթադրում է ոչ իրավաչափ հայեցողության դրսևորման ռիսկեր:

Եվ սա այն պայմաններում, երբ Վենետիկի հանձնաժողովը կարծիքը տրամադրելիս չի անդրադարձել

1. ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությանը.

2. Փաթեթում առկա բոլոր խնդրահարույց կարգավորումներին:

Ընդ որում, դրանց չանդրադառնալիս հանձնաժողովն առանձին արձանագրել է, որ դա երբևէ չի կարող դիտարկվել որպես դրանցով նախատեսված կարգավորումների հետ իր համաձայնության դրսևորում: Այնպես որ առաջարկում եմ դադարեցնել Հանձնաժողովի եզրակացությունը որպես միանշանակ դրական ներկայացնելու փորձերը:

Տպել