News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) վրաերթի ենթարկված 9–ամյա երեխան այսօր՝ հոկտեմբերի 17–ին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց երեխայի մոր փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինիս խոսքով՝ փորձաքննության պատասխանը կստանան 10-15 օրվա ընթացքում, ինչից հետո պարզ կլինի դեպքի կապակցությամբ քրեական գործ կհարուցվի, թե՞ ոչ։

Նշենք, որ երեխայի մայրը հոկտեմբերի 15–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Կիևյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք:

Դավիթ Սանասարյանը նախ հերքել է իր մասնակցությունը վրաերթին՝  այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9–ամյա երեխան և նրա մայրը մանրամասներ են հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։

Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ երեխայի մայրն իրենից 300.000 դրամ փող է ցանկացել շորթել, ինչի կապակցությամբ ինքը հաղորդում է ներկայացրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղեգնաձորի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տեւած օպերատիվ միջոցառումների արդյունքում...
Ոստիկանները մեքենաների կողային հայելիներ գողություններ են բացահայտել. Հեղինակը նույն անձն է
Գողացված ու վաճառված հայելիները հայտնաբերելու եւ տուժողներին վերադարձնելու միջոցառումները շարունակվում են...
Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու եւ Գեղարքունիքի ոստիկանապետերին
Դիմելով քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների պատասխանատուներին՝ Արման Սարգսյանը…
Մեկ օրում գրանցվել է 54 հանցագործություն. անձի առեւանգում, անչափահասի հետ սեռական հարաբերություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ…
էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին
Դեռեւս 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տարածքային ստորաբաժանումների…
Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ԳՀԻ-ի լաբորատորիայում
Հարավային Կորեայում լաբորատորիայում պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ...
Ամենաշատ