News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած, Արցախ բանակի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցություն ստեղծելու մասին։

«Հարգելի հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել ձեզ մեր թիմի կողմից կուսակցության ստեղծման մասին, որի անվանումն է «Վստահություն»:

Կուսակցությունը նպատակ ունի սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության եւ ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձեւավորմանը, մշակմանը եւ իրականացմանը, ինչպես նաեւ ապահովել իր ներկայությունն օրենսդիր մարմնում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, հետամուտ լինել Արցախում իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն հատկանիշների, առանձնահատկությունների եւ հետաքրքրությունների համադրությամբ, Արցախի շահերի գերակայության սկզբունքի հիման վրա՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի երկարատեւ ու կայուն զարգացումը»,–նշված է գրառման մեջ։

Գրիգորի Սահակյանը նաեւ հայտնել է, որ նոյեմբերի 17-ին կկայանա  կուսակցության հիմնադիր համագումարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ
Խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ոլորտային ծառայությունների պետերը, միավորումների եւ...
Արցախի ԱԺ պատգամավորը Եվրախորհրդարանի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
Ադրբեջանի հակաժողովրդավարական այդ մոտեցումները չպետք է կիսեն եվրոպական միջավայրում, եւ մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու…
Արցախը շփումներ է հաստատում Սոմալիլենդի հետ
Ինչպես եւ մեր պետությունը, Սոմալիլենդը գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական շահերի էպիկենտրոնում է…
Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի
Նա կարեւորել է նաեւ սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին Արցախի զարգացման գործում ներգրավման ակտիվացումը՝ պարզաբանելով, որ նախկինում...
Արցախի ԱԺ հանձնաժողովը նիստ է գումարել. Քննարկել են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները
Հանձնաժողովը քվեարկել եւ օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն...
Լեւոն Հայրապետյանը Արցախի հերոս է, եւ, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա. Արայիկ Հարությունյան
Ստեփանակերտի ամենագողտրիկ վայրում՝ սիրահարների այգում, որը առաջին հերթին խորհրդանշում է արցախյան Մեծ հարսանիքը...
Ամենաշատ