News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի:

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Էիիչի Հասեգավային, նաեւ դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի եւ անկախության հռչակման օրվանից Հայաստանին ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով՝ կարեւոր նկատելով, որ ձեւավորված համագործակցությամբ այդ փորձառությունը նպաստի Հայաստանի առաջընթացին:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի եւ Ճապոնիայի դեսպանատան միջեւ ձեւավորվել է սերտ գործակցություն, որի շնորհիվ Ճապոնիայի իշխանությունների աջակցությամբ Տոկիոյի վերականգնողական ինստիտուտի կողմից մասնագիտական խորհրդատվություն է ապահովվում Մայր Աթոռին հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության եւ վերականգնման գործում, ինչպես նաեւ զորակցություն ցուցաբերվում Տավուշի թեմին կրթական- սոցիալական կենտրոնի ծրագիրը կյանքի կոչելու հարցում:

Իր հերթին Ճապոնիայի վարչապետի խորհրդականն անդրադարձավ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններին եւ գործակցության հետագա զարգացման հեռանկարներին՝ հաստատելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման եւ խորացման գործում առավել մեծ ձեռքբերումներ արձանագրելու համար:

Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաեւ թանգարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ եկեղեցին նշում է Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը.վերջինիս խաչել են
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը…
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը վերականգնվում է
Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ ամենաբարձր մակարդակով աշխուժանում են․․․
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին
Հանդիպմանը պրն. Ռուբեն Միրզախանյանը շնորահավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 20-ամյակի կապակցությամբ․․․
«Հրապարակ». Միաբանության սիրո ճաշ՝ առանց իշխանավորների. «Ոչինչ, ոչինչ, էդպես էլ է լինում»
Այնտեղ էին բոլոր թեմերի առաջնորդները, այդ թվում` Արցախի թեմի...
Մայր Աթոռում նշվել է Գարեգին Երկրորդի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձը (ֆոտո)
Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը․․․
Ամենաշատ