News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաեւ գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։

Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ  չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաեւ պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։

Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական եւ դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։

Խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ինչպես նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ում հետ նույնպես քննարկվել է խնդիրը:

Առաջարկվող փոփոխությունը կարեւոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման եւ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Փաթեթն այստեղ:

 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ