News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


«Ապագա» հիմնադրամը եւ «Բարի Մամա» հասարակական  կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում իրականացվում է  «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել մարզերում բնակվող  հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին, ովքեր, ստանալով նոր գիտելիքներ եւ հմտություններ, կկարողանան հիմնել իրենց փոքր գործը եւ վաստակելով գումար՝ կհոգան երեխայի հետ կապված անհրաժեշտ ծախսերը:

«Թե պրակտիկան, թե վիճակագրական տվյալներն այսօր խոսում են այն մասին, որ մանկատներում կա հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ քանակ: Հաճախ, ելնելով ծանր սոցիալական եւ հոգեբանական իրավիճակներից, մայրիկները, ովքեր միայնակ են պայքարում խնդիրների դեմ եւ ֆինանսական միջոցներ չունեն, ստիպված են  լինում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին հանձնել մանկատուն: Այս ծրագրի գլոբալ նպատակն այն է, որ մենք կանխարգելենք երեխայի մուտքը մանկատուն եւ ընձեռենք նրան հնարավորություն մեծանալ ընտանիքում: Անչափ ուրախ եմ, որ ծրագրի առաջին փուլի ավարտից հետո, մենք կունենանք 10 մայրեր, ովքեր իրենց երեխայի համար կկարողանան ապահովել արժանապատիվ ապագա»,- նշեց  «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթեւ Այրումյանը:

«Բարի Մամա» բարոգործական ՀԿ-ի նախագահ Մարինա Ադուլյանի խոսքերով շատ կարեւոր է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը կարողանան իրենց լիարժեք զգալ: «Դժվար է, երբ երեխայիդ ամենօրյա կարիքները չես կարողանում հոգալ, մշտապես օգնություն խնդրողի դերում ես: "Ապագա" հիմնադրամի շնորհիվ մենք կկարողանանք անել այնպես, որ մայրերը սովորեն այնպիսի արհեստներ, որոնցով կարող են զբաղվել՝ դուրս չգալով տանից եւ երեխայի խնամքից չկտրվելով․ օրինակ կար, հելյունագործություն, օճառագործություն եւ այլն: Մենք հավատում ենք, որ ծրագիրը փոխելու է ճակատագրեր»:

«Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագրի շրջանակում ընդգրկված մայրիկները եռամսյա ժամկետում կսովորեն տարբեր արհեստներ՝ կարուձեւ, հելյունագործություն, օճառագործություն, խնամքի միջոցներ եւ դեկուպաժ: Ծրագրի ավարտին մասնակիցնեը կստանան անհրաժեշտ բոլոր պարագաները նախնական գործը հիմնելու եւ այն զարգացնելու համար:

«Ապագա» հիմնադրամը եւ «Բարի Մամա» ՀԿ-ն  ծրագրի ավարտից հետո կօգնեն մասնակիցներին նաեւ իրացնել ստացված արտադրանքը:

Տպել
Ամենաշատ