News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում անցկացված աուդիտը ընդգրկել է 2017 թվականից մինչեւ 2018-ի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածը: Այս մասին հոկտեմբերի 17-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի համատեղ նիստում՝ ավելի վաղ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կողմից բյուջեի մուտքերի ապահովման եւ պետական գույքի հետագա կառավարման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման ուսումնասիրության արդյունքների մասին Հաշվեքննիչ պալատի եզրակացության քննարկման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ Կարեն Առուստամյանը:

Նրա խոսքով՝ աուդիտ է կատարվել նաեւ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում։ Դրա արդյունքում կազմվել է 20 արձանագրություն։ Աուդիտի շնորհիվ հաջողվել է պարզել 9,9 մլրդ դրամի անհամապատասխանություն 29,7 մլրդ դրամ ընդհանուր գումարից։ «Ընդհանուր առմամբ, մեզ հաջողվել է գրանցել նման անհամապատասխանության 246 դեպք։ Ցավոք, ես զուտ ֆիզիկապես չեմ կարող ներկայացնել այդ բոլոր 246 դեպքերը՝ դրանք առանձին քննելով։ Դրանցից 32-ն ունեցել են զուտ ֆինանսական բնույթ»,- պարզաբանեց Առուստամյանը։ Նյութերի մի մասը, ինչպես նշեց նա, ներկայացվել է դատախազություն՝ հետագա ստուգում անցկացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարեւոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր․ Տիգրան Խաչատրյան
Նա մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը...
«Ժամանակ». Նոր նախագիծ. «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ
Ընդդեմ էներգետիկ ոլորտում աստղաբաշխական աշխատավարձերի...
Հայաստանում ինչպիսի՞ն կլինեն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետեւանքները. հարցազրույց
Նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը արդյոք բավարար աստիճանով քննարկվե՞լ է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ…
Հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է. ՊԵԿ
Մենք հավատում ենք մեր ապագային, մենք վճարում ենք հարկերը...
Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
2020-ին Երեւանի բյուջեի մուտքերը 25 մլրդ դրամով ավել կլինեն. լայնածավալ սոցիալական բնակարանաշինություն է նախատեսվում
2020 թվականի Երեւանի բյուջեն այս տարվա բյուջեի նկատմամբ առանձնակի մեծ աճով է առանձնանում...
Ֆոտոռեպորտաժներ