News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն…

ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքից բերման են ենթարկել քաղաքացիներ Ս. Գ.-ին, Վ. Տ.-ին եւ Ա. Դ.-ին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս վարած մեքենայի սրահի արտաքին զննությամբ հայտնաբերվել են երկու առանձին փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2.0 գր եւ 0.84 գր քաշերով դեղնականաչավուն զանգվածներ:

Ժամեր անց՝ 00։30-ի սահմաններում, նույն հանգամանքներում բերման են ենթարկվել քաղաքացիներ Տ․ Կ․-ն եւ Ա․ Մ․-ն։ Վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 0․87 գրամ քաշով, իսկ մեքենայի սրահի զննությամբ՝ 0․26 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. ինքնիրավչություն, դրամանենգություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Տուժողի կասկածները չհիմնավորվեցին. Գողը իր նախկին աշխատակիցը չէր
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այլ արդյունք տվին. բացատրական աշխատանքի...
Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկու հանքավայրը երկար տարիներ շահագործվել է ապօրինաբար. Քրգործ է հարուցվել
Առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու...
Շների վրա կրակողը հայտնաբերվել է
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը...
«Մեկ օրում մեզ ազատել են». ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները բողոքում էին կառավարության շենքի առջեւ
ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները կառավարության շենքի առջեւ էին վարչապետին տեսնելու հույսով...
Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը «Կայարանցի Թևոսիկի» եղբոր սպանության գործով առանցքային վկա էր. մանրամասներ (ֆոտո)
NEWS.am–ի տեղեկություններով՝ նախօրեին Մոսկվայում սպանված միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը...
Ֆոտոռեպորտաժներ