News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության՝ 6-ական, ծեծի՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, սպանության, անձի առեւանգման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենք կրելու, սպանության սպառնալիքի, կատարողական թերթի պահանջների կատարմանը խոչընդոտելու, ինքնիրավչության ու թմրամիջոցի մաքսանենգության 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի եւ բնակարանային գողությունների 2-ական դեպքեր։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Օրենքով գող» Պզոյի թիկնապահի քրգործը դատարանում է
Մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով․․․
Սյունիքի Ախլաթյան գյուղին հարակից սարում հրդեհը մեկուսացվել է. հերթապահություն է սահմանվել (ֆոտո)
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 28 հրշեջ-փրկարար, Սիսիան համայնքի 42 բնակիչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից եւ Սիսիան համայնքից 8 ավտոմեքենա...
Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում...
«Կեռի յալ»-ում հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս. 6 օր անց հրդեհը դեռ չի մարվել
Ժամը 18:30-ին մթության եւ բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, տեղում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի...
Մտել է դեղատուն, դանակով սպառնացել աշխատակցուհուն եւ հափշտակել փողերը. բացահայտում
Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ…
Գուգարքում սկսված ապօրինի ծառահատումն ավարտվեց Սպիտակում. ինչ է ասել մանթաշցին
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններին 30-ամյա մանթաշցին բացատրություն է տվել...