News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի դիմաց Analitik.am  կայքի լրագրողին եւ օպերատորին դանակով սպառնալու մասին հրապարակումն ուսումնասիրվում է։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել են լրագրողին  եւ օպերատորին եւ հրավիրել են ոստիկանություն՝  խոչընդոտելու կամ սպառնալու մասին հաղորդում ներկայացնելու, բայց նրանք հրաժարվել են։ Հրապարակումն ուսումնասիրվում է»,–նշեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ Analitik..am-ը  հայտնել է, որ քաղաքացին մոտեցել է իրենց լրագրողին եւ օպերատորին, որոնք զրուցում էին բողոքող քաղաքացիներից մեկի հետ եւ կոստյումի տակից մի քանի անգամ ցույց տվել դանակը:

Analitik.am-ի լրագրողը մոտեցել է ոստիկաններին եւ տեղյակ պահել, որ քաղաքացու մոտ դանակ կա: Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որեւէ գործողություն չեն արել, ցուցաբերել են անգործություն՝ ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ  է, որի գնման կտրոնն իրենք տեսել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. ինքնիրավչություն, դրամանենգություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Տուժողի կասկածները չհիմնավորվեցին. Գողը իր նախկին աշխատակիցը չէր
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այլ արդյունք տվին. բացատրական աշխատանքի...
Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկու հանքավայրը երկար տարիներ շահագործվել է ապօրինաբար. Քրգործ է հարուցվել
Առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու...
Շների վրա կրակողը հայտնաբերվել է
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը...
«Մեկ օրում մեզ ազատել են». ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները բողոքում էին կառավարության շենքի առջեւ
ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները կառավարության շենքի առջեւ էին վարչապետին տեսնելու հույսով...
Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը «Կայարանցի Թևոսիկի» եղբոր սպանության գործով առանցքային վկա էր. մանրամասներ (ֆոտո)
NEWS.am–ի տեղեկություններով՝ նախօրեին Մոսկվայում սպանված միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը...