News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հաշվեքննության հետեւանքով գտնվել է փաստաթուղթ, որը վկայում է փաստացի խախտումների առկայության մասին։ Այս մասին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, Հաշվեքննիչ պալատի՝ պետբյուջեից ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության՝ բյուջեի մուտքերի եւ պետական գույքի հետագա կառավարման ապահովման համար հատկացրած միջոցների օգտագործման վերաբերյալ հետազոտությունների արդյունքների մասին ընթացիկ եզրակացության քննարկման ընթացքում, հոկտեմբերի 17-ին ասաց ՀՊ ներկայացուցիչ Կարեն Առուստամյանը։

Նրա խոսքով՝  փաստաթուղթը, որն առաջացրել է հաշվեքննիչների կասկածները, ուղարկվել է դատախազություն՝ ուսումնասիրման։ Հայտնաբերվել են անհամապատասխանություններ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության եւ միջազգային կապալառուների միջեւ։ Արդյունքում՝ Չարենցավանի ենթակայանի վերակառուցումը 2017-ին դադարեցվել է իբր էներգահամակարգի հանդեպ պահանջների փոփոխության պատճառով։ «Եղել է ծրագիր, եւ դրա իրականացման հետեւանքով ընդունել են որոշում աննպատակահարմարության մասին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կապալառուին արդեն վճարվել էր 1,2 մլն դոլար որպես կանխավճար»,- ասել է Առուստամյանը։

Նա նշել է, որ մինչեւ հաշվեքննության վերջին օրը ծրագրի իրականացման ցուցանիշները տատանվել են 21-44 տոկոսի միջեւ։ Նշվեց նաեւ, որ կապալառու ընկերությունը պատշաճ չափով չի կատարել իր պարտավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ