News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14․35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք մտել էին Խորենացու փողոցի տներից մեկն ու բջջային հեռախոս գողացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբերն ու փորձաքրեագետները պարզեցին, որ բնակարան են մտել՝ օգտելով տան դռան չկողպված լինելու հանգամանքից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, իսկ հաղորդումից մոտ չորս ժամ անց հայտնաբերեցին կասկածվողին։ Երեւանի բնակիչ, 52-ամյա տղամարդը ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաեւ գողացված բջջայինը, որն առգրավվեց։

Բնակարանային գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանում կայծակը առնվազն 18 մարդու է սպանել
Որոտները եւ տեղատարափ անձրեւը քաոս են առաջացրել մի քանի գյուղերում․․․
Բացահայտվել են հերթական գրպանահատությունները
Նոյեմբերի 11-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել 16-ամյա մի աղջիկ եւ հայտնել, որ երթուղային միկրոավտոբուսում պայուսակից գողացել...
Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել
Պերմի երկրամասից դպրոցականը ցանկացած է 50 մարդու սպանել...
Ավստրիացի զինվորին ծառայողական շները հոշոտել են
Շներից մեկը ամբողջությամբ վարժեցված ծառայողական շուն էր, իսկ երկրորդը, որը մոտ 6 ամսական էր, պատրասվում էր ուսուցում անցնել…
Կողոպուտ օծանելիքի խանութ-սրահից. որոնվում է տեսանյութում պատկերված տղամարդը
Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 09-ին` ժամը 17:50-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Երեւան քաղաքի Կոմիտաս փողոցում գործող...
Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործությունմ որից 2-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...