News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եւ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը կհամագործակցեն ԱԲ եւ ԱԹՍ ոլորտում։ IT մշակումների, արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի Digital UAV Forum միջազգային համաժողովի անցկացումն առաջին միջոցառումն է համագործակցության մասին ստորագրված հնգակողմ համաձայնագրի շրջանակում։ Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի, «Այբ» դպրոցի, «Լոկատոր» ՓԲԸ-ի եւ ՏՏ ոլորտի գործատուների միության միջեւ։ Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ արհեստական բանականության, անօդաչու թռչող սարքերի եւ այլ ոլորտներում։

Այսօր համաժողովում ելույթ ունենալով՝ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ասաց, որ անօդաչու թռչող սարքերի աճող դերի համատեքստում առաջ են գալիս նոր խնդիրներ։ Նա համոզված է, որ համաժողովի անցկացումը քննարկման եւ այդ խնդիրների լուծման որոնումների հիանալի հնարավորություն է։ ԱԲ եւ ԱԹՍ ոլորտի առավել հրատապ խնդիրներից Մարուխյանը նշեց կադրային պոտենցիալի ձեւավորումն ու զարգացումը, տաղանդավոր երիտասարդներին ոլորտ ներգրավելու պայմանների ստեղծումը։ «Անշուշտ, դրա համար կպահանջվի  ոչ միայն մասնագետների, այլեւ հենց ուսանողների ջանքերի համախմբում։ Մենք պետք է հետաքրքրություն առաջացնենք ինժեներային, գիտատեխնիկական պրոֆեսիոնալ գործունեության հանդեպ երիտասարդության շրջանում»,- ասաց նա։ Մարուխյանը համոզված է, որ համաժողովը կնպաստի սերտ կապերի հաստատմանը երիտասարդ գիտնականների միջեւ, ինչպես նաեւ փորձի եւ պրոֆեսիոնալ գիտելիքների փոխանակման հնարավորություն կընձեռի։ ՄԱԻ ռեկտոր Միխայիլ Պողոսյանը նույնպես հույս հայտնեց, որ համաժողովի աշխատանքները կնպաստեն ավելի սերտ փոխգործակցության հաստատմանը հայ եւ ռուսաստանցի մասնագետների միջեւ՝ նոր խնդիրների լուծման համար։

Նա նշեց, որ ԱԹՍ-ների զարգացման ներկայիս միտումները ցույց են տալիս ժամանակակից մոտեցումների միջդիսցիպլինարությունը: «Այսօր տեխնոլոգիաներն առանձին չեն աշխատում, այսօր աշխատում են տեխնոլոգիաներ, որոնք միավորում են տարբեր ուղղություններն ու տարբեր մարդկանց՝ տնտեսության զարգացման խնդիրները լուծելու համար: Շատ ուրախ եմ, որ ֆորումի տարբեր հարթակներում մասնակցում է ավելի քան 200 մարդ: Հուսով եմ՝ այդ համագործակցությունը կխթանի նոր նախագծերի սկզիբն ու նոր թիմերի ձեւավորումը,- հայտարարեց նա: 

Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ IT ոլորտը ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների թվում է:

«Այսօր բարձր որակավորում ունեցող մոտ 20 հազար մասնագետ է աշխատում այդ ոլորտում: ՀՆԱ-ում IT-ի մասնաբաժինը կազմում է մոտ 7 տոկոս, եւ դա համապատասխանում է այլ երկրների նմանատիպ ցուցանիշներին»,- հայտարարեց նա: 

Մուսայելյանի խոսքով՝ ԱԹՍ-ի նոր մշակումները կարեւոր են Հայաստանի համար՝ տնտեսության զարգացման եւ երկրի պաշտպանական արդյունաբերության տեսանկյունից: «Արհեստական ինտելեկտի եւ նեյրոցանցերի տեխնոլոգիաները զարգանում են բուռն տեմպերով, դրոնները մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել: Սակայն օպերատորի կողմից կառավարվող դրոնները մեկ պատմություն է, արհեստական ինտելեկտով հագեցած եւ ինքնուրույն որոշումներ ընդունող դրոնները՝ մեկ այլ պատմություն: Շատ երկրներում դրանց օգտագործումը խստորեն կարգավորվում է, այդուհանդերձ, դրանք մեծ քանակությամբ կարեւոր ֆունկցիաներ են իրականացնում»,- ընդգծեց նա:  

Իր հերթին, ռուսաստանցի գործարար եւ բարերար, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, խոսելով ֆորումի մասին, նշեց համագործակցության կարեւորությունը: Նա հույս հայտնեց, որ այդ ֆորումն առաջին փոքր քայլն է Հայաստանի եւ Ռուսաստանի, ՄԱԻ եւ ՀԱՊՀ տեխնոլոգիական համագործակցության մեծ ճանապարհում: «Չնայած արհեստական ինտելեկտի եւ տեխնոլոգիաների հզորությանը, այդ ամենը պետք է աշխատի ի շահ մարդու: Անհրաժեշտ է հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, միայն միասին մենք կարող ենք հաջողության հասնել: Միասին կարող ենք ինչ-որ կարեւոր բան անել աշխարհի համար»,- հայտարարեց նա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոտեցման հետեւանքները, որոնց դեմ հանդես էր գալիս Պրիմակովը, այսօր զգում է նաեւ Հայաստանը. ՌԴ դեսպան
Պրիմակովը զգալի ավանդ է ներդրել համաշխարհային քաղաքականությունում, ասել է Կոպիրկինը...
Ժամանակի փորձությունով անցած Հայաստանի հետ հարաբերությունները դաշնակցային բնույթ ունեն. ՌԴ ԱԳ նախարար
Միջոցառումը Հայաստանում անցկացվում է Եվգենի Պրիմակովի 90-ամյակին, որը մեծ նշանակություն էր տալիս…
ՀՀ եւ ՌԴ դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործերով հսկողության խնդիրները
Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ եւ ՌԴ դատախազական համակարգերի միջեւ համագործակցության...
Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր. ՌԴ դեսպան
Ես այլ մեկնաբանություններ չեմ անի, քանի որ դա իմ հանդիպումը չէր…
Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության հետ. Հայաստանում ՌԴ դեսպան
Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության հետ, ասել է ՌԴ դեսպանը...
ՌԴ-ում հայ նախկին պաշտոնյաների հետախուզման հարցին պետք է մոտենալ իրավական տեսանկյունից. ՌԴ դեսպան
Նախկին պաշտոնյաների հետախուզման հարցերին պետք է վերաբերվել ոչ այնքան որպես քաղաքական, որքան որպես իրավաբանական եւ իրավական հարցեր…
Ամենաշատ