News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման դեմ  բերված վերաքննիչ բողոքի քննությունը իրականացնելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Դատական իշխանության ինքնուրույնության (ինքնուրույնության, այլ ոչ թե անկախության) վերջին բաստիոններից էր վերաքննիչ քրեական դատարանը: Այս գործի քննությունը ցույց կտա, թե արդյոք «Նոր Հայաստանում» առհասարակ հնարավոր է ինքնուրույն դատարանի գոյությունը, թե՝ ոչ: Ցավով պետք է նշեմ, որ մի քանի դատավորների նկատմամբ համացանցային հարձակումները, ինչպես նաեւ ակնհայտ անհիմն քրեական հետապնդումները, գրեթե զրոյացրել են դատական իշխանությունը մեր երկրում: Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել քր.օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ