News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին եւ նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նման դեպքերում տարանցման ավարտին հաջորդող մաքսային գործառնությունները (ժամանակավոր պահպանություն, ապրանքի կամ ուղեւորային հայտարարագրով հայտարարագրում, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողում) իրականացվելու է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ հայ-իրանական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաները, ներմուծողի ցանկությամբ կարող են հետագա մաքսային ձեւակերպումների համար տեղափոխվել Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն կամ Գյումրի քաղաքում տեղակայված մաքսատուն:

Մնացած բոլոր դեպքերում, մասնավորապես՝ բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով փոխադրվելու դեպքում 2019թ. հոկտեմբերի 21-ից ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին եւ նշանակման վայր սահմանվելու է տրանսպորտային փաստաթղթերում փոխադրման վերջնակետի մասին տեղեկություններին համապատասխանող, կամ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունը:

Մինչեւ 2019թ. հոկտեմբերի 21-ը «մաքսային տարանցում» ընթացակարգով բաց թողնված 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների նկատմամբ տարանցման ավարտի, ժամանակավոր պահպանության, ապրանքի կամ ուղեւորային հայտարարագրով հայտարարագրման, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողնման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնվելու են տարանցման հայտարարագրում որպես նշանակման մաքսային մարմին՝ նշված մաքսային մարմնում եւ որպես նշանակման վայր՝ նշված վայրում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volkswagen-ը հետ է կանչում ավելի քան 9 հազար Audi Q5 քրոսովեր
Ֆոլքսվագենի 9 հազար քրոսովեր հետ կկանչվի...
Tesla-ն ներկայացրել է Cybertruck փիքափը
Նոր փիքափը գործառնական առանձնահատկություններով նման կլինի հանրահայտ բենզինային մոդել Ford F-150-ին…
Hyundai-ն ներկայացրել է ապագայի քրոսովերը
Ավտոմեքենան անվանում են Tucson-ի հաջորդ սերնդի ավետաբեր, որն, ըստ լուրերի, շուկայում կհայտնվի 2020թ․ կեսին․․․
Bugatti-ն մտադիր է թողարկել Chiron հիպերքարի «հասանելի» այլընտրանքը
Թոփ մենեջերի խոսքով՝ վերջին շրջանում Bugatti-ն մեծ գումարներ է վաստակել, ինչը թույլ է տվել բարձրացնել նոր ծրագրի ֆինանսավորման թեման, որը կարող է հավելյալ շահույթ բերել...
Ford-ը ներկայացրել է Mustang ընտանիքի էլեկտրաքրոսովեր (ֆոտո)
Լոս Անջելեսում Ford ընկերությունը ներկայացրել է Mustang ընտանիքի նոր անդամին՝ Mach-E կուպեաձեւ քրոսովերը՝ ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքով…
Հայտնի է կանանց համար տարվա լավագույն ավտոմեքենան
Կանանց կոլեգիան, որի մեջ ներգրավված է 32 երկրից 41 փորձագետ, որոշել է վեց անվանակարգերում հաղթողներին․․․
Ամենաշատ