News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։

Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաեւ իրենց համակարգած ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը եւ Միխեիլ Բատիաշվիլիին կարեւորել են երկու երկրների միջեւ ձեւավորված աշխատանքային խմբերը, որոնք այժմ քննարկում են ճանապարհային քարտեզի համատեղ մշակման ձեւաչափերը: Այս աշխատանքային խմբերի օրակարգում են՝ Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական վերապատրաստման, երկու պետություններում համատեղ օլիմպիադաների կազմակերպման, հայոց լեզվի եւ գրականության դասագրքերով ապահովման, ինչպես նաեւ դասագրքերի թարգմանության ընթացքում մասնագիտական աջակցության տրամադրման հարցերը:

Հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության մյուս ուղղությունը մշակութային ժառանգության պահպանությունն էր։ Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել մշակութային ժառանգության համար պատասխանատու կառույցների միջեւ համագործակցությանը՝ գործող աշխատանքային խմբի եւ այն միջազգային պարտավորությունների շրջանակում, որոնք ուժի մեջ են երկու երկրների համար:

Հայաստանի եւ Վրաստանի ԿԳՄՍ նախարարները նաեւ կարեւորել են բարեփոխումների իրականացման գործընթացում փորձի փոխանակման հարթակների ստեղծումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ օգոստոսի 22-27-ը ՀՀ ԿԳՄՍ հրավերով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած ամառային ճամբարին Վրաստանի քաղաքացիների մասնակցությանը՝ ընդգծելով, որ նման ձեւաչափերը երիտասարդների միջեւ շփումներն ակտիվացնելու հնարավորություն են տալիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի Ձեռագրերի ազգային կենտրոնում պահվում են ավելի քան 300 հայկական ձեռագրեր. Մատենադարանի տնօրեն
Մատենադարանում պահվում է ընդամենը 40 վրացական ձեռագիր…
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ
Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարեւորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ…
Մատենադարանի եւ Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել
Հուշագիրը կնպաստի երկու հաստատությունների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը...
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան
Միջոցառման շրջանակներում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ...
«Շնորհակալ ենք»․ երախտագիտության ակցիա Թբիլիսիում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. նամակ Ախալքալաքի սակրեբուլոյից (վիդեո)
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն ուրախ է եւ ոգեւորված, եւ իր խորին շնորհակալությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի...
Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հայաստան (ֆոտո)
Հոկտեմբերի 28-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում…
Ֆոտոռեպորտաժներ