News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԱԾ աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 17–ին  այցելել են Սահմանադրական դատարանի  նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝  75–ամյա Վարդան Թովմասյանի՝  Դարակերտ գյուղում գտնվող տուն։ NEWS.am–ի հետ զրույցում Հրայր  Թովմասյնի քույրը՝ Անժելա Թովմասյանը հայտնեց, որ ԱԱԾ աշխատակիցները  հետաքրքրվել են, թե երբ է հայրը փոխել տան տանիքը։

«Իշխանություններն այս քայլով փորձում են բարոյական և հոգեբանական ճնշում  գործադրել մեր ընտանիքի նկատմամբ։ Թեև նրանց հայտնի է, որ հայրս լուրջ առողջական խնդիր ունի. նրանց հիմա մնացել է միայն այս գործողությունը»,–ասաց նա։

Նշենք, որ ԱԱԾ–ն հարցաքննության է հրավիրել նաև Հրայր Թովմասյանի դուստրերին։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ