News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Եթե 2016-ի ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողովը չտեղավորվի նշված ժամկետում, ապա հանձնաժողովի անդամները կխնդրեն մի քանի ամսով երկարաձգել գործունեության ժամկետը: Այս մասին հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց 2016-ի ապրիլյան սրացման հանգամանքներն ու իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ընդ որում, նա նշեց, որ ամեն անգամ գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, եւ ամեն անգամ ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում: Հարցին՝ արդյոք ՀՀ նախկին ղեկավարությունն ու պաշտպանության նախարարությունը գիտեին ադրբեջանական կողմի նախապատրաստվող սադրանքների մասին, Քոչարյանը պատասխանեց, որ հայկական կողմի մոտ Բաքվի կողմից նախապատրաստվող ագրեսիայի մասին վկայող բոլոր նախադրյալները կային: «ՊՆ բոլոր ծառայություններն աշխատում էին: Այլ հարց է, թե ինչպես եւ ինչ կառույց է զբաղվել առաջադրված խնդիրներով»,- նշեց նա: Հստակեցնող հարցին, թե արդյոք Ադրբեջանի ագրեսիան հայկական կողմի համար անակնկալ էր, Քոչարյանն ուղիղ չպատասխանեց, սակայն նշեց. «Չեմ կարող լիարժեք պատասխանել ձեր հարցին, սակայն դրա համար բոլոր նախադրյալները կային»:

«Այժմ մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ որոշ կառույցներ կարող էին պատրաս լինել հակահարված տալուն: Եվ մենք այդ եզրակացությանն ենք եկել ոչ միայն հետախուզության նախկին ղեկավարի հետ տվյալ հարցը քննարկելուց հետո»,- հավելեց պատգամավորը:  Ընդ որում, նա նշեց, որ գործով բոլոր հանգամանքները հանրությանը հայտնի կդառնան միայն հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ