News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանն ԱՄՆ-ի հետ փուլային առեւտրային համաձայնության հասնելու հույս ունի: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ փուլային համաձայնագիրը կարող է վերականգնել շուկայի վստահությունն ու նվազեցնել անորոշությունը: «Երկու կողմերի բանակցությունների վերջնական նպատակն առեւտրային պատերազմին վերջն դնելն ու հավելյալ մաքսատուրքերը չեղարկելն է»,- ասել է նա:

Ավելի վաղ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը հայտնել է, որ եւ՛ Չինաստանի, եւ՛ ԱՄՆ-ի համար կարեւոր է հարցերը երկխոսության ճանապարհով լուծելը: «Չինաստանը միջազգայնացված բիզնես միջավայր կստեղծի, որտեղ պատասխանատու եւ արտասահմանյան ընկերություններին հավասար վերաբերմունք կցուցաբերվի»,- վստահեցրել է նա: Միեւնույն ժամանակ, Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն հայտարարել է, որ խթան է տեսնում առեւտրային գործարք իրականացնելու համար, ինչը կարող է տեղի ունենալ հաջորդ ամիս Չիլիում:

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է մաքսատուրքերի բարձրացման դադարեցման մասին, սակայն երկու կողմերից պաշտոնական անձինք հայտարարել են, որ անհրաժեշտ է հավելյալ աշխատանքներ իրականացնել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ