News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը 144 «կողմ» ձայներով ընտրվել է մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

«Գերազանց արդյունք։ Շատ շնորհակալություն մեր բոլոր կողմնակիցներին, ՄԱԿ անդամ-պետություններին՝ վստահության համար»,- ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնաբանել է քվեարկությունը՝ այն անվանելով «միջազգային հանրության կողմից մեր ժողովրդավարական փոխակերպումների ճանաչման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ խրախուսման էական առաջընթացի համոզիչ վկայություն»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ