News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպել է Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck Luwita)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից։

Շնորհավորելով դեսպանին՝ Գրիգոր Հովհաննիսյանը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման գործում:

Զամբիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է հնարավորինս ակտիվացնել Հայաստանի եւ Զամբիայի միջեւ հարաբերությունները։

Կողմերը պայմանավորվեցին ջանքեր գործադրել՝ խթանելու երկկողմ հարաբերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության, հանքարդյունաբերության, ոսկերչության եւ այլ ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ