News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փարիզյան գազանանոցը աշխարհին ներկայացրել է իր նոր բնակչին՝ նրան անվանելով պարզապես «կաթիլ», հայտնում է BBC-ն։

Physarum polycephalum-ը («բազմագլուխ լորձ») իրենից ներկայացնում է լորձային բորբոսի տեսակ եւ դեղնավուն գույնի է։ Այն նման է սնկի, սակայն իրեն կենդանու պես է պահում։

Կենդանի օրգանիզմը բերան, ստամոքս կամ աչք չունի, սակայն ունակ է հայտնաբերել եւ մարսել սնունդը։

Նա կարող է սողալ 4 սմ/ժ արագությամբ, ուղեղ չունի, սակայն կարող է խնդիրներ լուծել, իսկ եթե  կիսենք մեջտեղից, այն կարող է նորից սերտաճել։

Physarum polycephalum-ը ոչ կենդանի, ոչ բույս, ոչ խոտ է։ Այս լորձը չունի երկու սեռ, այլ ունի 720 սեռ։ Նա կարող է բաժանվել մի քանի օրգանիզմների, հետո նորից դառնալ մեկը։

Այսպիսի միաբջիջ էակներ հայտնվել են մոտ կես միլիարդ տարի առաջ, սակայն առաջին անգամ նրանց մասին խոսել են 1973թ․ մայիսին, երբ ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհին իր հետնաբակում արագ մեծացող դեղին կետ էր տեսել։ Վերերկրային արտաքին ունեցող կենդանի օրգանիզմը սենսացիա էր դարձել ԶԼՄ-ների համար։

Տեխասյան «կաթիլը» մահացել էր նունքան արագ, որքան արագ հայտնվել էր։ Աշխարհը մոռացել էր անսովոր լորձի մասին, սակայն 2016թ․ գրված հոդվածում ասվում էր, որ այդ լորձը ինքնատիպ հիշողություն ունի։

Գիտնականներին հաջողվել էր լորձին սովորեցնել անտեսել իր համար վնասակար նյութերը, եւ մեկ տարի անց կրկնակի փորձաքննության ժամանակ նա կարողացել էր նույն սովորությունները ցույց տալ։

Լորձը նաեւ խնդիրներ լուծելու ունակություն է դրսեւորել՝ նա գտել է լաբիրինթոսից ամենակարճ ելքը եւ կանխատեսել իր շրջակա միջավայրի փոփոխությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ