News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երկու ալպինիստներ Կալիֆոռնիայի մեծությամբ երկրորդ գագաթին սարսափելի գտածո են հայտնաբերել։ USA.one-ը հայտնում է, որ երբ Թայլեր Հոֆերը ընկերոջ հետ մի կողմ է հրել քարերը, մարդու կմախք է հայտնաբերվել։ Բացի ոսկորներից, առեղծվածային գերեզմանում եղել է նաեւ մի զույգ կաշվե կոշիկ եւ գոտի։

Ուիլյամսոն լեռան վրա բացահայտումը մի շարք հարցեր է առաջացրել։ Ո՞վ է եղել այդ խեղճ ճանապարհորդը։ Ինչպե՞ս է այդ տղամարդը կամ կինը մահացել։ Արդյոք նա մենա՞կ է եղել։ Ինչո՞ւ նրա անհետացման մասին հարազատներին չեն հայտնել։ Ինյու մարզի շերիֆի գրասենյակն այս հարցերի պատասխանը դեռեւս չունի, հայտնում է Associated Press-ը։ Մարմինը գտնվել է հոկտեմբերի 7-ին, լճի մոտ։

Իրավապահները մտադիր են ԴՆԹ-ի անալիզ կատարել, որպեսզի փորձեն նույնականացնել մնացորդները։ Քննիչները կարծում են, որ աճյունն այնտեղ տասնամյակներ կարող էր մնացած լինել։

Իշխանությունները բացառել են, որ դա լեյտենանտ Մեթյու Քրաֆթն ՝ Կոնեկտիկուտից ծովային հետեւակայինը, որը անհետացել էր փետրվարին Սյերայով մոտ 200 մղոնանոց դահուկավազքի ժամանակ։ Նրանք կասկած ունեն նաեւ այն վարկածի հանդեպ, որ դա Մեթյու Գրինն է՝ Փենսիլվանիայից ալպինիստը, որին 2013թ․ վերջին անգամ տեսել են Մամոնտային լճերի շրջանում։ Իրավապահների խոսքերով, իրենց տարածաշրջանում անհետ կորածների մասին հաղորդագրություն չկա։

Ալպինիստ Հոփերն ասում է, որ իր կարծիքով, մարմինը թաղվել է։ «Նա պառկած էր մեջքի վրա, ձեռքերը կրծքին խաչած։ Եթե նա միայնակ սառչեր կամ զոհվեր ընկնելու հետեւանքով, դիրքն այլ կլիներ, էլ չենք խոսում այն մասին, որ նրան քարերով ծածկել են»,- ասել է Հոֆերը։ Հնարավոր է, մարդը զոհվել է լեռան վրա, եւ նրան թաղել է իր լեռնագնաց ընկերը։ Սակայն, հաշվի առնելով, որ ալպինիստների մեծ մասը զույգերով են աշխատում, հարց է առաջանում, թե ինչու ողջ մնացածը դեպքի մասին չի հայտնել։ Այս հարցերի պատասխանը դեռ պետք է գտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ