News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում մոտ ժամանակներս կստեղծվի Moscow City ակումբը: Այս մասին ՌԲԿ-ին ասել է ակումբին մոտ կանգնած աղբյուրն ու իրավիճակին մոտ կանգնած զրուցակիցը: Վերջինիս խոսքով՝ ակումբի հետ կապ ունի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ ակումբի անվանումը դեռեւս նախնական է:

Ըստ տեղեկությունների՝ ակումբը նոր է սկսում կազմի հավաքագրումը, եւ ամռանը կմասնակցի Ռուսաստանի առաջնությունում: «Այժմ հավաքագրվում են անձնակազմի եւ թիմի անդամները»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ կառավարական պաշտոններում արդեն ներգրավվել են մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել Մոսկվայի «Արարատ» ակումբի ստեղծմանը:

Ըստ աղբյուրի՝ Գաբրելյանովն «ակտիվորեն մասնակցում է ակումբի կյանքին»: Սակայն չի նշվում՝ ակումբում ինչ դեր կունենա Գաբրելյանովը: «Ակնկալում ենք, որ ամռանը ակումբը պատրաստ կլինի մասնակցելու պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային (ՊՖԼ)»,- ասել է աղբյուրը:   

«Ես ակումբի հետ որեւէ կապ չունեմ: Ինձ խնդրել են խորհրդատվություն իրականացնել: Դեռեւս քննարկելու բան չկա»,- ՌԲԿ-ի խնդրանքով ակումբում իր դերի մասին տեղեկությունը մեկնաբանել է Գաբրելյանովը:     

Գաբրելյանովի ազգանունը կապում էին նաեւ Մոսկվայի «Արարատ» ակումբի հետ, որը ստեղծվել է 2016-ին: Այդ ժամանակ ակումբը Ռուսաստանի հավաքականի նախկին անդամներ Ռոման Պավլյուչենկոյի եւ Մարատ Իզմայիլովի հետ կարողացան հաղթել ՊՖԼ-ում եւ դուրս գալ ֆուտբոլային ազգային լիգա: Սակայն ակումբը հանդես չի եկել ֆուտբոլային ազգային լիգայում, եւ թիմի խաղացողների մի մասը տեղափոխվել է Հայաստանի «Արարատ-Արմենիա» ակումբ: Մոսկովյան ակումբը իրավաբանորեն անցել է հայտնի գործակալ Վալերի Հովհաննիսյանի ընտանիքին: Այժմ մոսկովյան «Արարատը» հանդես է գալիս ՊՖԼ-ում, իսկ «Արարատ-Արմենիան», որը պատկանում է «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին, Հայաստանի առաջնությունում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ