News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս «պատերազմի ակտ» է, հայտարարել է Եվրախորհրդարանի խոսնակ Դեւիդ Սասոլին՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է անի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի դադարեցնի այդ գործողությունը, հայտնում է Reuters-ը։

«Սա ոստիկանական գործողություն չէ»,- Բրյուսելում ասել է նա լրագրողներին։ «Սա պատերազմի ակտ է, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից»։ Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է առավել խիստ պատժամիջոցներ սահմանի, որոնք կներառեն զենքի հետ կապված գործարքները, եւ պետք է դադարեցնի Թուրքիայի հետ ԵՄ-ին պոտենցիալ անդամակցության բոլոր բանակցությունները։ «Պատժամիջոցները շատ ավելի խիստ պետք է լինեն»,- ասել է Սասոլին։

«Մենք պետք է հաշվի առնենք տնտեսական պատժամիջոցների ողջ շրջանակը, երբ որոշելիս լինենք, թե ինչ գործողություններ նախաձեռնենք թուրքական կառավարության հանդեպ»,- հավելել է նա,- «Դրանք պետք է ուղղված լինեն առանձին մարդկանց  եւ ձեռնարկությունների դեմ եւ չպետք է առնչվեն քաղաքացիական հասարակությանը եւ այն մարդկանց, որոնք արդեն շատ են տուժել երկրում տնտեսական ճգնաժամից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ