News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են աշխատանքային հարցեր եւ ոչինչ ավելին։ Այս մասին խմբակցության հոկտեմբերի 17-ին կայացած նիստից հետո NEWS.am-ի խորհրդարանական թղթակցին հայտարարեց պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Այն հարցին, թե շոշափվել է արդյոք Սահմանադրական դատարանի նախագահ Հրանտ Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու հարցը, եւ չեն քնարկվել արդյոք նրա հարազատների եւ ազգականների տներում խուզարկությունները, Հովակիմյանը բացասական պատասխան տվեց՝ հերթական  անգամ հավաստիացնելով, որ իրենք դուրս չեն եկել հաստատված օրակարգի շրջանակներից եւ միայն աշխատանքային բնույթի հարցեր են քննարկել։

Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները հոկտեմբերի 17-ին այցելելե են Հայաստանի ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի հայրական տուն, որը գտնվում է Դարակերտ գյուղում։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է իր կողմից հավաքված եւ գլխավոր դատախազին հանձնաված նյութերի, «Հրայր Թովմասյանի եւ այլ անձանց կողմից իշխանությունը զավթելու» հաղորդագրության հիման վրա քրեական գործի հարուցման մասին։ Պատգամավորը ԱԺ խմբակցություններին է դիմել քաղաքական աջակցության խնդրանքով։ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» մերժել են, «Իմ քայլը» դեռ չի պատասխանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ