News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները եւ Թուրքիան Սիրիա Թուրքիայի ներխուժումից մի քանի օր անց պայմանավորվել են երկրում հնգօրյա հրադադարի մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հայտնում է CNBC-ը։

Նրա խոսքերով, Թուրքիան համաձայնել է չմասնակցել Կոբանիի համայնքի դեմ ռազմական գործողություններին։ «Եւ, բացի այդ, Միացյալ Նահանգները եւ Թուրքիան փոխադարձ հավատարիմ են խաղաղ կարգավորմանը եւ ապագայում անվտանգության գոտու ստեղծմանը՝ միջազգային հիմունքներով աշխատելով այն բանի ապահովման համար, որպեսզի խաղաղությունը եւ անվտանգությունը հաստատվեն Սիրիայի հետ այդ սահմանային շրջանում»,- հայտնել է Փենսն այն բանից հետո, երբ նա եւ Պոմպեոն հանդիպել են Էրդողանի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ