News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գյումրիում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տրվեց «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման մեկնարկը, որն իրականացնում է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» եւ IDEA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը, Նիկոլա Ազնավուրը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ (ֆոտոռեպորտաժ):

Նիկոլա Ազնավուրը ևս կարևոր ներդրում է ունեցել, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի: Նախկինում այգու տարածքում տնակներ են եղել, որոնք ապամոնտաժվել են զբոսայգու կառուցման նպատկով: Իսկ բնակիչները բնակարաններով են ապահովվել գլխավորապես «Ազնավուր» հիմնադրամի միջոցներով:

Զբոսայգու շինարարության մեկնարկի արարողությանը Նիկոլա Ազնավուրը հայտարարեց, որ Գյումրին իրենց ընտանիքի սրտում առանձնահատուկ տեղ ունի․ «Իմ հայրը մասնակցում էր բարեգործական ծրագրերին դեռ 1988 թվականից՝ երկրաշարժից հետո։ Կա որոշակի առաջընթաց, բայց դեռ շատ անելիքներ ունենք։ Այդ իսկ պատճառով «Ազնավուր» հիմնադրամը առանց որեւ վարկյան կասկածելու միավորեց ուժերը «IDEA» հիմնադրամի հետ։ Այս տեղը շուտով կդառնա զբոսանքի ժամանակակից, հարմարավետ վայր»։

Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այգու շինարարության համար նախատեսել են երկու տարի ժամանակ, եւ հույս ունեն, որ 2021 թվականի վերջում կամ 2022-ի սկզբին այգին շահագործման կհանձնվի։ Նոր այգին ակնկալվում է, որ կաշխուշացնի զբոսաշրջությունը, ինչը ըստ գործարարի, կնպաստի նաեւ, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ