News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Hayeli.am-ի տեղեկություններով` նախօրեին գիշերը իրավապահները դիմակավորված մասկի-շոու օպերացիա են իրականացրել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխին գործ սարքելու նպատակով:

Գիշերը ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատողները ներխուժել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող մեծածախ ծաղկի շուկայի տնօրենի` Կարեն Ղազարյանին տուն և բերման ենթարկել նրան: Վերջինս Արթուր Վանեցյանի սանիկներից մեկի ազգականն է:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Կարեն Ղազարյանին բռնության և կտտանքների են ենթարկել` պահանջելով, որ նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, մասնավորապես հաղորդում ներկայացնի, որ ծաղկի սրահի իրական տերը ԱԱԾ նախկին ղեկավարն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Տպել
Ամենաշատ