News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեխանիկական ուսուցումը եւ արհեստական բանականությունը հսկայական արժեք ունեն, եւ դրանք կլինեն տրանսֆորմացիայի տեխնոլոգիաներից մեկը, դրանք ամենուր կլինեն։ Այս մասին Հայաստանում Գլոբալ ինովացիոն համաժողովի ընթացքում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Microsoft ընկերության AI փորձագետ Մարկոս Կամպոսը։

Նրա խոսքերով, այս ուղղությունները շատ հեռանկարային են ՏՏ երիտասարդ մասնագետների համար։

Կարիերայի տեսակետից՝ սրանք իսկապես հիանալի ոլորտներ են, քանի որ այստեղ էլ, այնտեղ էլ շատ հնարավորություններ կան, բազմաթիվ բնագավառներ, բազմաթիվ հետաքրքիր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՝ սկսած հենց ծրագրավորումից եւ ավարտելով հավելվածներով։ Սրա հետ շատ խնդիրներ են կապված, նույնիսկ՝ փիլիսոփայական, որոնք ստիպում են մեզ շատ մտածել այն մասին, թե ով ենք մենք, ով ենք պատրաստվում դառնալ հասարակության մեջ եւ ինչ գործիքներ ենք մենք ուզում օգտագործել։ Ես կոչ եմ անում բոլորին մասնակցել այս գործընթացին․ որովհետեւ դա յուրաքանչյուրիս ապագան է»,- ասաց նա։

Կամպոսը կարծում է, որ մեխանիկական ուսուցման մեջ մասնագետի ամենակարեւոր գիծը կանխազգացումն է։ Նա բացատրեց, որ մասնագետն, իհարկե, պետք է մաթեմաթիկա հասկանա, սակայն շատ բաներ վերաբերում են հենց կանխազգացմանը։

«Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 16-ին՝ ամբողջ աշխարհից առաջատար գիտնականների մասնակցությամբ:

Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ