News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ջորջիա նահանգի վայրի բնության վերահսկողական ծառայությունը բնակչությանը նախազգուշացրել է, որ նահանգ օձագլուխ ձկներ են ներթափանցել, որոնց հանդիպելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես սպանել, սառեցնել եւ այդ մասին իշխանություններին հայտնել, տեղեկացնում է BBC-ն։

Օձագլուխները ծնունդով Հեռավոր Արեւելքից են՝ Չինաստանից եւ Ռուսաստանից, որտեղ նրանք ապրում են Ամուր գետում, ինչպես նաեւ՝ Կորեական թերակղզու ավազանում։

Օձագլուխները հայտնի են անհավանական ախորժակով եւ ցամաքում շնչելու կարողությամբ, որտեղ նրանք սողում են, ինչպես օձեր։ Ցամաքում դրանք կարող են չորս օր ապրել։

Օձաձկները հսկայական ծնոտներ, մեծ ատամներ ունեն եւ կարող են ցամաքով սողալով լճից լիճ, գետից գետ տեղափոխվել։

ԱՄՆ-ում նրանք հայտնվել են մի քանի տասնամյակ առաջ, առանձին ջրավազաններում, սակայն վերջերս սկսել են տարածվել ավելի լայնարձակ տարածքներում։

Կարծիքներ կան, որ որոշ ամերիկացիներ դրանց պահել են տանը՝ ակվարիումներում, եւ երբ հասկացել են, որ գիշատչի հետ գործ ունեն, բաց են թողել ջրավազաններում կամ կոյուղիներում, որտեղ նրանք հարմարվել են պայմաններին եւ բազմացել են։

Օձագլուխների ներկրումը եւ փոխադրումը դաշնային մակարդակով արգելված է դեռեւս 2002-ից, սակայն չնայած դրան՝ գիշատիչ ձկները հայտնաբերվել են արդեն 15 նահանգներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ