News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լրագրողական նյութերից, հրապարակված ինֆորմացիաներից պաշտպանվելու իշխանական բնազդը, իհարկե, հասկանալի է: Բոլոր երկրների բոլոր իշխանություններին է դա հատուկ: Բայց գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ այնպես «ծանր են տանում» իրենց գործունեության մանրամասների հրապարակումը, որ տարակուսանք է առաջացնում` այդ ինչ թաքուն գործեր են անում, որ հանրայնացումը այդքան վտանգավոր են համարում:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 11-ին գրել էր, որ ԱԺ ապրիլյան հարցերի ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյաննին, որը եղել է Ապրիլյան պատերազմի մասնակից եւ հրավիրվել է որոշակի մանրամասներ հայտնելու: «Ժողովուրդ» օրաթերթը այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ հրապարակել էր, ինչը, պարզվում է, հանձնաժողովի անդամներին անասելի զայրացրել է:

Երեկ՝ ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին հյուրընկալելուց առաջ, հանձնաժողովի անդամները ներս են հրավիրել պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին եւ երես առ երես «հարցաքննել», թե արդյոք նա է «Ժողովուրդ» օրաթերթին նիստի մանրամասները պատմել:

Սա տարօրինակ է այնքանով, որ ՀՀ պատգամավորները, որոնք հանրային գործիչներ են, վախենում են իրենց գործունեության հանրայնացումից: Իսկ մենք դա շարունակելու ենք անել: Հաշտվե՛ք իրողությունների հետ. դուք հաշվետու եք հասարակությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ