News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Տիգրան Ս.) եւ «ՎԱԶ-21014» (վարորդ՝ Հովիկ Կ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից դաշտը (մոտ 6 մ):

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի
Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել ...
Ավստրալիայում ծառայողական շներին օգտագործում են անտառային հրդեհներից տուժած կոալաներ գտնելու համար
Ավստրալիայում անտառային հրդեհներից տուժել են նաեւ կոալաները...
Մալթայի ոստիկանությունը լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործով գործարարի է ձերբակալել
Նշվում է, որ գործարար Յորջեն Ֆենեկը 17 Black օֆշորային ընկերության ղեկավարն է, որի մասին գրել է հետաքննող լրագրողը...
Պղնձե դետալների գողությունն ավարտին չհասավ. ձախորդ գողերին բերման են ենթարկել
Էրեբունու քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, գողություն կատարելու կասկածանքով...
Երևանում թալանել են թիվ 138 դպրոցի տնօրենի բնակարանը
Բնակարանից հափշտակել են մոտ 5 հազար դոլար և ոսկյա թանկարժեք զարդեր․․․
ՌԴ քաղաքացուց գումար և բանկային քարտ է հափշտակել, ապա քարտով գումար կանխիկացրել․ ՔԿ
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության․․․
Ամենաշատ