News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի որոշ շրջաններում բնակիչների հանգիստը կհսկվի զինված պարեկմամբ՝ պիլոտային նախագծի շրջանակում, որը մտցվել է մարտին Քրայսթչերչում զանգվածային հրաձգության (որի զոհ դարձավ 51 մարդ)  հետ կապված լուրջ մտահոգություններից հետոգրում է The Guardian-ը։

Նոր Զելանդիայում, ինչպես եւ Մեծ Բրիտանիայում ու Նորվեգիայում, ոստիկանները պարեկման ժաանակ զենք չեն կրում։ Բայց եւ այնպես, ատրճանակները եւ հրացանները միշտ պահվում են իրավապահների մեքենաներում եւ կարող են գործադրվել բարձր ղեկավարության թույլտվությամբ։

Լուրջ հանցագործությունները արտասովոր երեւույթ են Նոր Զելանդիայի համար, բայց Քրայսթչերչի մզկիթներում հրաձգությունից հետո ոստիկանությունը մի քանի շաբաթ պարեկում էր զենքով։

Երկրում հարձակումից հետո վեճ բռնկվեց այն մասին, թե պետք է արդյոք ոստիկանությունը զինված լինի պարեկման ժամանակ։

Ինչպես հայտարարեց ոստիկանության կոմիսար Մայք Բուշը, ոստիկանությունը պետք է հավաստիացնի բնակիչներին, որ զինված է եւ կարող է կատարել իր պարտականությունները, որպեսզի ապահովի համայնքների անվտանգությունը։

«Դա նշանակում է ունենալ ճիշտ մարդիկ՝ ճիշտ զենքով, հմտություններով եւ գիտելիքներով, որոնք միշտ պատրաստ կլինեն արձագանքել»,- ասել է նա։

Զինված արձագանքման թիմերը կպարեկեն Օքլենդ քաղաքի Մանուկաու հարավային շրջանը, Ուաիկատո եւ Քենթրբերի շրջանները։

Պարեկումը կսկսվի հոկտեմբերի 28-ին եւ կտեւի 6 ամիս։ Թիմերը կլինեն կավ զինված եւ պատրաստ՝ արագ օգնության հասնելու իրենց պարտքը կատարող ոստիկաններին։

Միեւնույն ժամանակ, Բուշն ասել է, որ ներկա պահին որեւէ տեղեկություն  հնարավոր սպառնալիքի մասին չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ