News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում հիմնականում պայքարում են արդեն ծագած բնական աղետների եւ ԱԻ հետեւանքների դեմ։ Բայց դրանց հիմնական մասը, համապատասխան կանխարգելիչ միջոցների ձեռնարկման դեպքում, կարող է ավելի քիչ ազդեցություն ունենալ եւ ավելի քիչ վնաս հասցնել։ Այս մասին հոկտեմբերի 18-ին «Դիմակայող Հայաստան» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նման ռիսկերի գնահատումը, դրանց առավելագույն հնարավոր մեղմումը, նրա խոսքով, պետք է դառնան երկրի զարգացման անկյունաքարը։ «Երկրի զարգացման գործընթացները չպետք է ավելացնեն առկա ռիսկերի սպառնալիքները։ Զարգացումն, իր հերթին, չպետք է անկայուն եւ անպաշտպան լինի առկա ռիսկերի առջեւ»,- ընդգծել է Ցոլակյանը։ Նա ավելացրել է, որ այս նպատակին հասնելու համար պետք է իրականացվի օրենսդրական բազայի լուրջ բարեփոխում, ինչին էլ, նրա կարծիքով, պետք է ուղղվեն կառավարության եւ խորհրդարանի հիմնական ջանքերը։

Նա հատուկ կարեւորեց աղետների սպառնալիքների դեմ համատեղ պայքարի եւ հակազդման հարցում հանրության ու պետության բոլոր կառույցների համագործակցությունը: Նախարարի կարծիքով՝ այդ համագործակցությունը պետք է լինի թափանցիկ եւ գիտակցված: Ցոլակյանը կարեւոր է համարում քաղաքացիների համապատասխան տեղեկացվածությունը եւ բնակչության շրջանում լայնածավալ կրթական աշխատանքի անցկացումը՝ քաղաքացիների գիտակցության եւ այդ թեմայով նրանց գիտելիքների մակարդակի բարձրացման համար, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա բարձրացնել տարերային աղետների հետեւանքների մեղմացմանը նպաստող նախազգուշական միջոցների իրականացման արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
Ամենաշատ