News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրյուսելում հոկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետություն- Եվրոպական Միություն Առեւտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Առեւտրի հարցերով գործընկերության կոմիտեի՝ Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը, համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 339-րդ հոդվածի։

Հաստատվել են նաեւ նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձեւավորված Գործառնական եզրակացությունները:

Հիշեցնենք, որ նիստի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները եւ համապատասխան ճանապարհային քարտեզները հետեւյալ ոլորտներում՝ ապրանքների առեւտուր, մաքսային ոլորտ, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առեւտուր, հիմնադրում եւ էլեկտրոնային առեւտուր, ընթացիկ վճարումներ եւ կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առեւտուր եւ կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:

Քննարկվել են նաեւ Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «շամպայն» եւ «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները, Համաձայնագրով սահմանված դրույթների իրականացման ընթացքը եւ այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաեւ ներկայացվել են նախօրեին կայացած ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստի արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները: 

Օրակարգում ներառված էին նաեւ առեւտրի եւ ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առեւտրայի ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, Համաձայնագրի իրականացման նոր հնարավորություններին, ԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի...
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո է հատկացրել զինամթերքի արտադրության համար
Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական...
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում զգալի հետընթաց է գրանցվել. Փոխարտգործնախարար
Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներով։ Սակայն չի կարելի ասել, որ առաջընթաց է գրանցվել...
Ամենաշատ