News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Թավշյա» հեղափոխությունից հետո հաստատված խաղի կանոնները պետք է փոխվեն, որպեսզի «հաղթողը ստանա ամեն ինչ»: Նախկինում անհնար էր, որ մեկ կուսակցություն համամասնական ընտրական համակարգում մեծամասնություն ստանար, բացառությամբ՝ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Ներկայիս խորհրդարանի խնդիրը, նրա խոսքով, այդ խաղի կանոնների փոփոխությունն է: «Այդ փոփոխությունների մի մասը նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումն է»,- հստակեցրեց Դանիելյանը: Նա հիշեցրեց, որ իրենք սկսել են ընտրական համակարգի բարեփոխումների մասին խոսել դեռեւս այս տարվա մարտից: Պատգամավորը նշեց, որ համատեղ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ անկախ նրանից, թե որքան հիմնարար կլինեն ընտրական համակարգի փոփոխությունները, դրանք պետք է փորձեն փոխել կանոնները՝ կապված կուսակցությունների գործունեության վարելակարգի հետ, քանի որ տվյալ դեպքում խնդիր է առաջանում քաղաքական դաշտի ձեւավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում: Նա ընդգծեց, որ քաղաքական բնույթի բարեփոխումները պետք է տեղի ունենան, առաջին հերթին, ԱԺ շրջանակում: Պատգամավորը նշեց, որ կարեւոր է նման հարցերը ԱԺ խմբակցությունների շրջանակում քննարկելը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ